00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենթադրում եմ` մինչև տարեվերջ հանդիպում կլինի. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին

© Photo : official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարը նշեց, որ խաղաղության կամ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ենթադրում է, որ խաղաղության բանակցությոոնների հարցով մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կլինի։ Միրզոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին։
«Այս պահին հանդիպում պլանավորված չէ, սակայն ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կունենանք։ Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, ակտիվ ու կառուցողական ենք այս բանակցություններում։ Վստահ չեմ, որ մինչև տարեվերջ կունենանք խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ, չնայած այդպես էինք հայտարարել»,–ասաց Միրզոյանը հավելելով, որ եթե չստացվի մինչև տարեվերջ պայմանագիր կնքել, բանակցությունները կշարունակվեն։
Նրա խոսքով` խաղաղության կամ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են:
«Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, և մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, և մենք էլ հանդես կգանք մեր առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց դրա համար էլ բանակցություններ են գնում»,–ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։
Լրահոս
0