https://armeniasputnik.am/20221208/petq-e-bvolvor-harceri-shurj-hamadzajnutjan-gal-grigvorjany-shrjanakajin-hamadzajnagri-masin-52358593.html
Պետք է բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ. Գրիգորյանը` շրջանակային համաձայնագրի մասին
Պետք է բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ. Գրիգորյանը` շրջանակային համաձայնագրի մասին
Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղության շրջանակային համաձայնագիրը։ 08.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-08T15:41+0400
2022-12-08T15:41+0400
2022-12-08T15:42+0400
արմեն գրիգորյան
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ցաքուցրիվ մի քանի հարցի անդրադառնալով` դժվար կլինի ինչ–որ լուծման հասնել տարածաշրջանում, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր կնքել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր շրջանակային համաձայնագրի մասին։Նշենք, որ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտնել էր` ՀՀ–ն խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։«Երբ մենք 5 կետից հետո ստացանք Ադրբեջանի խաղաղության պայմանագիրի տեքստը, այն մեր կարծիքով այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր։ Ուստի, հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելուց այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Իսկ պատճառն այն է, որ եթե ուզում ենք համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային համաձայնության գալ։ Այսինքն` թե ինչպես ենք առաջ շարժվելու` դա կլինի դելիմիտացիայի, ապաշրջափակման, ԼՂ կամ յալ հարցերով»,–ասաց Գրիգորյանը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. Արմեն ԳրիգորյանՆրա խոսքով` ՀՀ վարչապետը հենց սա նկատի ուներ, քանի որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է, որ այդ համաձայնագիրը լինի շրջանակային, քանի որ եթե երկարաժամկետ խաղաղություն են ուզում, ապա դա հնարավոր է անել, եթե անդրադառնան բոլոր խնդիրներին։Հայկական կողմի մոտեցումը, ըստ ԱԽ քարտուղարի, շարունակում է մնալ այսպիսին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան
Պետք է բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ. Գրիգորյանը` շրջանակային համաձայնագրի մասին
15:41 08.12.2022 (Թարմացված է: 15:42 08.12.2022) Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղության շրջանակային համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ցաքուցրիվ մի քանի հարցի անդրադառնալով` դժվար կլինի ինչ–որ լուծման հասնել տարածաշրջանում, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր կնքել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր շրջանակային համաձայնագրի մասին։
Նշենք, որ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտնել էր` ՀՀ–ն խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունի`
դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
«Երբ մենք 5 կետից հետո ստացանք Ադրբեջանի խաղաղության պայմանագիրի տեքստը, այն մեր կարծիքով այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր։ Ուստի, հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելուց այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Իսկ պատճառն այն է, որ եթե ուզում ենք համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային համաձայնության գալ։ Այսինքն` թե ինչպես ենք առաջ շարժվելու` դա կլինի դելիմիտացիայի, ապաշրջափակման, ԼՂ կամ յալ հարցերով»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետը հենց սա նկատի ուներ, քանի որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է, որ այդ համաձայնագիրը լինի շրջանակային, քանի որ եթե երկարաժամկետ խաղաղություն են ուզում, ապա դա հնարավոր է անել, եթե անդրադառնան բոլոր խնդիրներին։
Հայկական կողմի մոտեցումը, ըստ ԱԽ քարտուղարի, շարունակում է մնալ այսպիսին։