00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանին խելքի բերելու համար անհրաժեշտ են կոշտ գործողություններ. միջազգայնագետ

Հայտարարությունների փոխարեն պետք է իրականացվեն ռուսական կողմի հետ համաձայնեցված քայլեր
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
Լաչինի միջանցում լարված իրավիճակ ստեղծելով` Ադրբեջանի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Բալասանյանի կարծիքով` Բաքուն ուզում է ցույց տալ, որ ինքն է դրության տերը և ինքն է այսուհետ որոշելու, թե ով կանցնի կամ չի անցնի Լաչինի միջանցքով։ Բաքվի համար նույնիսկ միևնույն է` այնտեղ ռուս խաղաղապահներ կա՞ն, թե՞ ոչ։ Ադրբեջանական կողմը դրանով ձեռնոց է նետում առաջին հերթին Մոսկվային, բայց մյուս կողմից էլ նաև հայկական կողմին է հասկացնում, որ երկկողմ հարաբերություններում ինքն է լինելու թելադրողը, և այդ հարաբերությունները կարգավորվելու են իր օրակարգով։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ կան բազմաթիվ հարցեր` ուղղված հենց Բաքվին։ Դրանում որևէ խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին։ Այստեղ մեղավորը միայն Բաքուն չէ։ Մեղքի իր բաժինն ունի նաև հայկական կողմը, որն ինչ–ինչ պայմանավորվածությունների արդյունքում զորքերը հետ քաշեց մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներից, մինչդեռ վերոհիշյալ հայտարարությամբ կողմերը զինադադարից հետո մնույն էին այն դիրքերում, որտեղ կանգնած էին այդ պահին։ Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն տվեց վերահսկողություն հաստատել Գորիս–Կապան մայրուղու վրա, իսկ հիմա էլ թշնամին կտրում է Արցախի կապը Հայաստանի հետ»,– նշեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ` մենք մեր գործելաոճով այնպես ենք անում, որ Բաքուն մտածի, թե կարող է և չկատարել նոյմեբերի 9-ի հայտարարության կետերն ու մնալ անպատիժ։ Ըստ նրա` ռուս խաղապահներին իրենց գործը պատշաճ չկատարելու կամ ադրբեջանական կողմի վրա ճնշում չգործադրելու մեջ Մոսկվային մեղադրելուց առաջ հայկական կողմը պետք է գիտակցի, որ եթե նախորդ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը տրվեր կոշտ պատասխան, և մեր զորքերը հետ չքաշեինք նախկինում զբաղեցրած դիրքերից, ապա այդ դեպքում Իլհամ Ալիևն ավելի խելոք կլիներ ու կշահագրգռվեր, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը շուտափույթ կերպով կյանքի կոչվեին։
«Ստեղծված իրավիճակում Հայաստանն առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի Արցախի հայրենակիցներին փրկելու համար, ընդ որում` դրա մեջ պետք է մտնի ամեն ինչ, ընդհուպ մինչև զորքերի տեղաշարժ դեպի Լաչինի միջանցք։ Եթե հարցը չի կարգավորվում, ապա Արցախն իր հերթին իրեն իրավունք է վերապահում իր հնարավորությունների սահմաններում լուծել Լաչինի միջանցքի բացման հարցը։ Այն, ինչ գրված է միջազգային իրավունքում, իրական կյանքում չի կատարվում, և նրանք, ովքեր կարծում են, թե դեռ միջնադարում գտնվող Ադրբեջանին հայտարարություններով կարող են ստիպել ինչ–որ բան անել, չարաչար սխալվում են։ Ադրբեջանին խելքի բերելու համար անհրաժեշտ են կոշտ գործողություններ»,– ասաց Բալասանյանը։
4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան
Միջազգայնագետի համոզմամբ` ռուսական կողմից չարժե ակնկալել միակողմանի հայամետ հայտարարություն, որովհետև Արցախում ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ–ի, այլ ՌԴ–ի խաղաղապահներն են։ Նրանք ոչ թե հայտարարություն են անում, այլ կոնկրետ առաքելություն իրականացնում` գիտակցելով, որ ցանկացած միակողմանի հայտարարություն կարող է ավելի սրել իրավիճակը։ Ըստ նրա` մենք ոչ թե պետք է սպասենք ռուսական կողմի հայտարարությանը, այլ ներքուստ իրականացնենք գործնական համատեղ քայլեր հարցն արագ կարգավորելու համար, առավել ևս, որ հայտարարությունների ժամանակն արդեն վաղուց անցել է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Լրահոս
0