00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրանքներից դժվար է ազատվել, քանզի դրանք մեզ ազատում են պատասխանատվությունից

© Sputnik / Karen AvetisyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Պատրանքների գրկում մնալը բավական վտանգավոր է, մանավանդ ճգնաժամային պահերին, երբ ինքդ էլ հրաշալի հասկանում ես, որ պատրանքդ շատ ու շատ հեռու է իրականությունից։
Բայց հեռու չգնանք։ Հենց դեկտեմբերի 14-ին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը»։
Առաջին հայացքից՝ շատ առողջ միտք, չէ՞ որ մոտ երեսուն տարի շարունակ հայկական կողմը անընդհատ պնդել է՝ Ստեփանակերտն անպայման պետք է մասնակցի բանակցություններին։ Հայաստանի նախագահներից մեկը նույնիսկ պատկերավոր համեմատություն է արել, կարծիք հայտնելով, թե Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործընթացից Արցախը դուրս թողնելը նույնն է, ինչ լուծել պաղեստինյան հարցը առանց պաղեստինցիների։
Պատրանքներից դժվար է ազատվել, քանզի դրանք մեզ ազատում են պատասխանատվությունից
Բայց տեսեք, թե ինչ է ստացվում։ Այն ժամանակ, երբ մենք հաղթողի կարգավիճակում էինք, Հայաստանն առանց Ղարաբաղի էր վարում բանակցությունները, իսկ հիմա, երբ հայտնվել ենք պարտվածի դերում, մեծահոգաբար ասում ենք արցախցիներին՝ խնդրեմ, բանակցե′ք, որքան ուզում եք։ Արդյոք սա ծանր պահին պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելու ամենավառ օրինակը չէ՞։ Մանավանդ որ բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Ադրբեջանը, որը հայտարարել է, թե Ղարաբաղի խնդրի մասին խոսելն այլևս ավելորդ է, բանակցությունների սեղանի շուրջ չի նստի ղարաբաղցիների հետ։
Եվս մի պատրանք, որը փայփայում ենք մեր հոգու խորքում, չնայած կյանքը մեզ վաղուց անուղղելի հոռետես է դարձրել։ Կվերականգնենք ռազմական հավասարակշռությունը և այլևս երբեք թույլ չենք տա, որ բնապահպան ներկայացող ընդամենը մի քանի տասնյակ անզեն մարդիկ արգելափակեն Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
Պիտի խոստովանենք, որ գոնե առայժմ ռազմական հավասարակշռության վերականգման որևէ ակնհայտ միտում չի երևում։ Հակառակը՝ Ադրբեջանը և Թուրքիան հետևողականորեն գնում են դեպի մեկ միասնական բանակի ստեղծում, ինչը նշանակում է, որ Բաքուն կամաց-կամաց համապատասխանեցնում է իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Ընդամենը շաբաթներ առաջ Թուրքիայի հայտնի գեներալներից մեկը դարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Համաձայնեք՝ խոսուն փաստ է։
Մենք, ցավոք, ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել նաև մեր ավանդական պատրանքից՝ միջազգային հանրությունը կկանգնի մեր կողքին։ Ամենահետաքրքիրն այն է, որ պահպանում ենք այդ պատրանքը նաև այսօր, երբ Ղարաբաղի հարցն ընդհանրապես երկրորդական է դարձել միջազգային հանրության համար, որի ուշադրության կենտրոնում է Ուկրաինան։ Ավելին, կրկին թեժանում են հարաբերությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, այնպես որ պարզ չէ, թե երբ կհասնի մեր տարածաշրջանային հակամարտության հերթը, և կհասնի՞ արդյոք ընդհանրապես։
Արցախի մեկուսացում. Բաքուն փորձում է ցույց տալ, որ դա հնարավոր է նույնիսկ առանց զենքի
Ընդդիմության պատրանքը՝ այս իշխանությունները, որոնք միտք էլ չունեն հեռանալու, գոնե կփոխեն իրենց դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Սա, երևի, ամենաանիրատեսական ակնկալիքն է։ Չեմ պատրաստվում մանրամասն վերլուծել թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի ռազմավարությունը. այն բավական պարզունակ է՝ եթե ինչ-որ բան չի ստացվում՝ փորձի, հմտության, տաղանդի բացակայության պատճառով, օրինակ, պարտություն ես կրում պատերազմում, ձախողում ես բանակցությունները, տապալում ես դատական բարեփոխումները, կամ նույնիսկ չես կարողանում ապահովել քաղաքային տրանսպորտի անխափան ու քաղաքակիրթ աշխատանքը, բոլորովին մի′ վհատվիր, այլ այդ ամենի պատասխանատվությունը անմիջապես բարդիր այլ մարդկանց կամ հանգամանքների վրա։
Եվ այնուամենայնիվ, թույլ տվեք հարցնել. լա′վ, մեր նախորդ իշխանությունները միգուցե այնքան էլ չեն ջանացել խուսափել պատասխանատվությունից, որքան ներկաները, բայց ախր բոլորն էլ առանց բացառության նույն արհամարհական վերաբերմունքն ունեին այլընտրանքային կարծիքների նկատմամբ և երբեք բանի տեղ չէին դնում ընդդիմության տեսակետները։ Բա էլ ինչո՞ւ ենք ներկաներին մեղադրում։ Չէ՞ որ վերափոխելով հին հույն փիլիսոփա Հերակլիտոսի հանրահայտ դարձվածքը, կարելի է ասել. «Ամեն ինչ հոսում է, բայց ոչինչ չի փոխվում»։
Լաչինի միջանցք - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2022
Արցախյան շրջափակում. ինչ ենք ակնկալում միջազգային կազմակերպություններից
Եվ վերջապես՝ Բաքվի պատրանքը. կյանքի ճանապարհը արգելափակելով, հնարավոր է վերջնականապես դուրս մղել հայերին Ադրբեջանից։ Ահա, թե ինչ է ասում Արցախի դե ֆակտո վարչապետը. «Իրականում իրենք ուզում են Արցախն առանց արցախցիների, իրենք ուզում են, որ մենք այստեղից դուրս գանք, և իրենց միակ նպատակը հույսն է, որ արցախցիները կկոտրվեն, կհիասթափվեն, կկորցնեն իրենց հավատը դեպի ապագան և դուրս կգան այստեղից»։ Սակայն Ռուբեն Վարդանյանը, դիմելով արցախցիներին, ավելացնում է. «Ես իրական միասնականություն եմ տեսնում։ Չկա խուճապ, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարել, և դա ինձ ոգևորում է։ Ես կասկած չեմ էլ ունեցել, բայց հիմա ավելի եմ համոզվել՝ մենք հաղթելու ենք»։
Լրահոս
0