00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են բարձրացել բնակարանների գները. կադաստրում դա ՌԴ–ից տեղափոխվածների հետ չեն կապում

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բնակարանների վարձակալության գործարքների թիվը 2022թ–ին 9.2 տոկոսով նվազել է։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը այս վիճակագրությունն արժանահավատ չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2022թ–ին բնակարանների գները բարձրացումը պայմանավորված չէ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքով առաջացած պահանջարկի աճով։ Նման տեսակետ այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։
Նրա պնդմամբ, օտարերկրացիների գնած անշարժ գույքի քանակը չափազանց փոքր է շուկայի գների վրա ազդելու համար։
«2022թ–ի առաջին 10 ամիսներին ՀՀ–ում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել ընդամենը 1581 անշարժ գույք, որն ամբողջ առքուվաճառքի գործարքների 3.6 տոկոսն է կազմում, ու 3.6 տոկոսն այն քանակը չէ, որ կարող է ազդել գների վրա»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Պետրոսյանը չի հերքում, որ օտարարեկրացիների մասնակցությունը ՀՀ անշարժ գույքի շուկայում գրանցված գործարքներում այս տարի աճել է 25 տոկոսով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, օտարերկրացիներն այս տարի հունվար– հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ–ում ձեռք են բերել 1581 անշարժ գույք, որից 804-ը եղել են բնակարաններ, 300–ը` հողամասեր, 269–ը` անհատական բնակելի տներ։
Հայաստանում անշարժ գույք գնած արտասահմանցիների մեծ մասը եղել են ՌԴ քաղաքացիներ (534 անշարժ գույք), երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են (207), երրորդը` Իրանի (72)։ Եվրոպական երկրների քաղաքացիների կողմից ՀՀ–ում 2022-ի 10 ամիսների ընթացքում ձեռք է բերվել է ընդհանուր 223 անշարժ գույք։
Բնակարանների արժեքի նվազման միտում չկա. ՀՀ-ի շինարարական բումն ու զուգահեռ բարձր գները
Օտարարեկրացիները հիմնականում բնակարաններ ու տներ են գնել Երևանում։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է։
Թուրքիայի ու Ադրբջանի քաղաքացիների գնած անշարժ գույքի քանակները Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը չցանկացավ հայտնել, միայն շեշտեց, որ քանակներն այնքան փոքր են, որ չարժե դրանց վերլուծության վրա ժամանակ ծախսել։
«Թուրքիայի քաղաքացիների դեպքում այս պահի դրությամբ ՀՀ–ում ունեցած անշարժ գույքի քանակը 100-ի չի հասնում։ Նաև պետք է նշեմ, որ Թուրքիայի քաղաքացի դեռևս չի նշանակում ազգությամբ թուրք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների դեպքում պետք է ասեմ, որ 1 տասնյակի չի հասնում, ու այս դեպքում էլ նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն»,– ասաց Պետրոսյանը` հավելելով, որ այս ցուցանիշները ՀՀ անվտանգության տեսանկյունից որևէ կարևորություն չունեն։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում այս տարի գրանցված գնաճին, կադաստրի պետի տեղակալը նշեց, որ գների ձևավորման վրա հիմնականում ազդել են տնտեսական իրողությունները։
«Քանի որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին, և, քանի որ վերջին 9 ամիսների ընթացքում 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունենք, առաջինը հենց դա է ազդել գնողութնակ պահանջարկի աճի վրա»,– ասաց նա։
Պետրոսյանը մեկնաբանմամբ, գների աճին նպաստել են նաև շինարարության գների աճը, դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկումը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման բարենպաստ պայմանները։
Բացի այն, նրա խոսքով, քաղաքացիները որպես կանոն իրենց ազատ դրամական միջոցները ներդնում են անշարժ գույքի մեջ։ Իսկ այս տարի դրան նպաստել է նաև բնակարանների վարձակալության գների բարձրացումը, որի արդյունքում քաղաքացիները որոշել են բնակարան ձեռք բերել` այն վարձակալության տալու ու գումար աշխատելու համար։
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2022
Պետությունը կօգնի մարել սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը
Այդուհանդրձ, պաշտոնական վիճակագրության համաձայն, վարձակալության գործարքների թիվն 2022թ–ին ոչ միայն չեն աճել, այլև 2021-ի համեմատ 9.2 տոկոսով նվազել է։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը այս վիճակագրությունն արժանահավատ չի համարում` նշելով, որ դա վարձակալության գործարքները պայմանագրով չեն կնքվում ու հետևաբար նաև պետության կողմից չեն հաշվառվում։
«Որպեսզի ակնհայտ լինի ասածս, այսպիսի մի վիճակագրություն ներկայացնեմ. 2022թ–ի առաջին 10 ամիսերի ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից Երևանում վարձակալվել է ընդամենը 124 բնակարան։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները և ՌԴ–ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ քաղաքացիների` վարձակալած բնակարաններում բնակվելու փաստը, պարզ է դառնում, որ այս վիճակագրությունը խեղաթյուրված է։ Իրականում այս թվերը տասնյակ անգամներ մեծ են»,– ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ Կադաստրի կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն, Երևանում 2022թ–ի հոկտեմբերին` 2021թ–ի հոկտեմբերի համեմատ, բնակարանների գներն աճել են 12.9 տոկոսով, մարզերում 19.1 տոկոսով։
Եթե շինարարությունը սկսվել է, պետք է ավարտվի. կիսակառույցների տերերը ստիպված կլինեն վճարել
Ընդհանուր առմամբ 2022–ի 10 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 166 486 գործարք, ինչը 3.6 տոկոսով գերազանցում է 2021թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Օտարված անշարժ գույքերի 40 տոկոսը եղել են չկառուցապատված հողամասեր, 33–ը` բազմաբնակարան շենքերի բնակարաններ։
Օտարման գործարքների 1/3-ը գրանցվել է Երևանում։ Մարզերից ակտիվ են եղել Կոտայքը, Արարատը, Արմավիրը։ Ամենապասիվը եղել են Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը, որտեղ գրանցվել է գործարքների 5.9 տոկոսը։
Լրահոս
0