00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն կարժենա ամանորյա սեղանն այս տարի

© Sputnik / Andranik GhazaryanԱմանորյա սեղան
Ամանորյա սեղան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2022
Ամանորյա սեղան
Բաժանորդագրվել
Հայաստանում ավանդաբար Նոր տարին նշվում է առատ սեղանների շուրջ։ Սակայն տոնական օրերի կրճատմանը զուգահեռ (աշխատանքային օրերը սկսվում են արդեն հունվարի 3-ից) պակասում է նաև իրար տուն հյուր գնացողների թիվը, համապատասխանաբար՝ նաև հյուրընկալողի ծախսերը։
Sputnik Արմենիան փորձել է պարզել` թե օրինակ, 4 անձից բաղկացած ընտանիքին որքան գումար է հարկավոր տոնական սեղան գցելու համար` հաշվի առնելով սննդամթերքի թանկացումը։
Երևանում ապրող 4 հոգանոց ընտանիքի համար այս տարի ամանորյա տոնական սեղան գցելը կարժենա առնվազն 98,500 դրամ։ Սա այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է ընտանիքով Ամանորը նշելու համար, բայց եթե հյուրեր էլ գան, ծախսն առնվազն կկրկնապատկվի։ Քանի որ Երևանում մարզերի համեմատ սննդամթերքի գներն ավելի բարձր են, մարզերում տոնական սեղանը փոքր–ինչ էժան կնստի։
Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կարագանա. ԿԲ նախագահ
Եվ այսպես` հայկական ընտանիքիներում Ամանորի հիմնական ուտեստ շարունակում է խոզի ազդրամիսը մնալ, որի 1 կգ–ը մոտ 3 800 դրամ է։ 5-6 կիլոգրամանոց տեղական բդի համար երևանցին կվճարի 19-23 հազար դրամ։
Սեղանին սովորաբար շամպայն, օղի, կոնյակ և գինի է դրվում։ Չնայած նրան, որ ալկոհոլի գինը խիստ տատանվում է` կախված խմիչքի ապրանքանիշից և «տարիքից», ներկայացնում ենք միջին գները․
հայկական շամպայն (0,75 լ)` 2 150 դրամ,
օղի (0,7 լ)` մոտ 3500 դրամ,
գինի (0,7 լ)` մոտ 1800 դրամ,
կոնյակ (0,5 լ)` 3500 դրամ։
Տոնական սեղաններից անբաժան են հայկական տոլման և իհարկե, մսով լցոնած նրբաբլիթները։
Մոտ 60-70 հատ տոլման և 40 հատ մսով լցոնած նրբաբլիթը կարժենան համապատասխանաբար 4500 և 4200 դրամ։
4 հոգու համար մայրաքաղաքային աղցան պատրաստելը կարժենա 2500 դրամ,իսկ թաբուլեն պատրաստելու համար անհրաժեշտ է ծախսել մոտ 1500 դրամ։
Հայկական տոնական սեղանից անբաժան են նաև նախուտեստները։ Եթե յուրաքանչյուր նախուտեստից գնենք առնվազն 200 գրամ, մեզնից կպահանջվի 11300 դրամ։
Բաստուրմա (200 գրամ)– 2500 դրամ
Սուջուխ (200 գրամ) – 2800 դրամ
Ապխտած երշիկ (200 գրամ) – 1350 դրամ
Խոզապուխտ (200 գրամ)– 500 դրամ
Պանիր «Լոռի» (200 գրամ)– 600 դրամ
Պանիր «Չեդեր»(200 գրամ) – 900 դրամ
Ձիթապտուղ սև (390 գրամ) –800 դրամ
Ձիթապտուղ կանաչ (400 գրամ) 830 դրամ
Մարինացված բանջարեղեն (1կգ) 1000 դրամ
Ամենաքիչը 4000 դրամ էլ պետք կլինի զովացուցիչ և գազավորված ըմպելիքի, բնական հյութերի համար.
Coca-Cola (2 լ)` 790 դրամ,
Fanta (2 լ)` 790 դրամ,
Ջերմուկ (2 լ)` 460 դրամ,
Բնական հյութեր (2 լ)` 1900 դրամ։
Այս ամենին կգումարվի մրգի համար ծախսված առնվազն 3500 դրամ գումարը։ Մենք ներկայացնում ենք հնարավորինս մատչելի և շատ սպառվող մրգերի տեսականու գները։
1կգ խնձոր 450 դրամ
1կգ մանդարին 500 դրամ
1կգ նարինջ 750 դրամ
1կգ տանձ- 1500
Աղանդերը (կոնֆետ և խմորեղեն) կարժենա ոչ պակաս, քան 8-10 հազար դրամ։
Չարազն ու չրերը համար կարժենան ամենաքիչը 25000 դրամ։
Գետնանուշ (500 գրամ)– 800 դրամ
Ընկույզ (500 գրամ)–5500 դրամ
Հնդկական ընկույզ (500 գրամ) –4300 դրամ
Պնդուկ(500 գրամ)– 1500 դրամ
Պիստակ(500 գրամ)–5000 դրամ
Չամիչ սև (500 գրամ)–3500 դրամ
Չրերի տեսականի (500 գրամ)–4500 դրամ
Հացի ու լավաշի համար կպահանջվի մոտ 2000 դրամ։
Ամանորից առաջ ամբողջ աշխարհում է սննդամթերքի գնաճ նկատվում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հանրապետությունում 2022 թվականի նոյեմբերին, անցյալ տարվա համեմատ, աճել են 11,1%–ով։ Նոյեմբերին բանջարեղենը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել է 4,5%–ով, մրգերի գները մեկ տարվա ընթացքում ավելացել են 11,1%-ով։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այս պահին որևէ կերպ գնաճի հետ «չի խոսում»
2022 թվականի նոյեմբերին ձվի գինը նախորդ տարվա համեմատ իջել է 11.1 %–ով, պանրինը թանկացել է 20,9 %–ով։
Հացաբուլկեղենն ու հացահատիկը թանկացել են 15,7%–ով, շաքարն ու շաքարավազը` 0,1%–ով։ Մսամթերքի գինը 2021 թվականի նոյեմբերի համեմատ 11% աճ է գրանցել։ Կարագն ու ճարպերը թանկացել են համապատասխանաբար 3,4% և 5.8 % ով։
Լրահոս
0