https://armeniasputnik.am/20221226/germanakan-man-avtvobusneri-erkrvord-khmbaqanaky-shutvov-erevanum-klini-53139035.html
Գերմանական «MAN» ավտոբուսների երկրորդ խմբաքանակը շուտով Երևանում կլինի
Գերմանական «MAN» ավտոբուսների երկրորդ խմբաքանակը շուտով Երևանում կլինի
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը 2023 թվականի գարնանը կթարմացվի 90% - ով։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T11:16+0400
2022-12-26T11:16+0400
2022-12-26T11:46+0400
ավտոբուս
երևան
երևանի քաղաքապետարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0b/40764170_0:67:1600:967_1920x0_80_0_0_940f7a60c55b505d5414c393b400139c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Գերմանական «MAN» մակնիշի ավտոբուսների երկրորդ խմբաքանակը (4 միավոր) դեկտեմբերի 28–ին կլինի Երևանում, ևս 4 ավտոբուս Երևան է բերվել անցած կիրակի` դեկտեմբերի 18–ին:Այս մասին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։Ինչ վերաբերում է «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներին, ապա դրանք արդեն Փոթիի նավահանգստում են (Վրաստան)։ Նախնական տվյալներով՝ մինչև տարեվերջ Երևան կհասցվի այդ մակնիշի առնվազն 30 միավոր տրանսպորտային միջոց։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել են Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։Դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12–մետրանոց «MAN» մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ–ապրիլ ամիսներին։Խախտումներ երևանյան ավտոբուսների գնման ընթացակարգում. ՄՊՀ–ն վարույթ է հարուցել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0b/40764170_117:0:1537:1065_1920x0_80_0_0_21de2b1c0f4bf9dae1938e4a4cd75c19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
Գերմանական «MAN» ավտոբուսների երկրորդ խմբաքանակը շուտով Երևանում կլինի
11:16 26.12.2022 (Թարմացված է: 11:46 26.12.2022) Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը 2023 թվականի գարնանը կթարմացվի 90% - ով։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Գերմանական «MAN» մակնիշի ավտոբուսների երկրորդ խմբաքանակը (4 միավոր) դեկտեմբերի 28–ին կլինի Երևանում, ևս 4 ավտոբուս Երևան է բերվել անցած կիրակի` դեկտեմբերի 18–ին:
Այս մասին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«Ելնելով եղանակային պայմաններից՝ մենք սահմանափակ քանակությամբ ավտոբուսներ ենք բերում՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։ Տեղ հասած խմբաքանակը տեղակայվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում», - ասել է Թարփոշյանը։
Ինչ վերաբերում է «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներին, ապա դրանք արդեն Փոթիի նավահանգստում են (Վրաստան)։ Նախնական տվյալներով՝ մինչև տարեվերջ Երևան կհասցվի այդ մակնիշի առնվազն 30 միավոր տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի
10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել են Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։
Դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12–մետրանոց «MAN» մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ–ապրիլ ամիսներին։