00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ. նա իր ելույթում նշել է, թե կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տարին աննախադեպ է եղել բանկային համակարգի շահույթների իմաստով` այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Մարդկանց ներհոսքը, որ եկել է ՀՀ աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք»,–ասել է նա։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Բացի այդ, տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, վարկավորման ամենաբարձր ցուցանիշը 2020 թվականին է եղել։ Սա, ըստ Փաշինյանի, խոսում է այն մասին, որ կառավարության և ԿԲ վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, կարողացել են տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր։
Փաշինյանը խոսել է նաև գնաճի մասին` ասելով. «Տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա»։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Премьер-министр Никол Пашинян, президент Ваагн Хачатурян и председатель ЦБА Мартин Галстян на Рождественском приеме в Центральном Банке Армении (28 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ
Նա նշել է նաև, որ տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել:
Վարչապետի խոսքով` այս տարի անհանգստացած էին վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, ևհաճելի էր տեսնել, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ շատ մոտ են կամ առնվազն հատել են պատմական լավագույն միջինը։
Անդրադառնալով բանկային համակարգին` վարչապետը նշել է, կարևոր է արձանագրել, որ կառավարությունը կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում։ Ըստ նրա` ՀՀ–ում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է:
© Photo : official site of the Prime Minister of RA

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը - Sputnik Արմենիա
1/3

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

© Photo : official site of the Prime Minister of RA

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ - Sputnik Արմենիա
2/3

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

© Photo : official site of the Prime Minister of RA

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ - Sputnik Արմենիա
3/3

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

1/3

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

2/3

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

3/3

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ

«Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է»,–ասել է նա։
Փաշինյանը հավելել է, թե կուզենար ԿԲ–ի հետ համագործակցությունը 2 ուղղությամբ զարգացնեին. առաջինը բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին։ Երկրորդ ուղղությունն էլ հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է:
Լրահոս
0