00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անորոշ է միայն մի հարց, կամ ինչպես Հայաստանը նոր ռեկորդ գրանցեց ռուսաստանցիների շնորհիվ

© Sputnik / Andranik GhazaryanРоссийские туристы
Российские туристы - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե չլինեին անցած տարվա արտահերթ ընտրությունները, հիմա Հայաստանում երևի արդեն կսկսվեր նախընտրական շրջանը, որովհետև հաջորդ տարի պետք է տեղի ունենային խորհրդարանի հերթական ընտրություններ։
Ու շատ դժվար կլիներ կանխատեսել դրանց արդյունքները, որովհետև, ինչպես պարզվեց, նույնիսկ ծանր պարտությունը, որքան էլ դա զարմանալի է, էական ազդեցություն չի ունենում մեր իշխանությունների վարկանիշի վրա, իսկ տնտեսական ու ֆինանսական դժվարությունները միայն համատարած «խոհանոցային» դժգոհության առիթ են տալիս, բայց մարդկանց փողոց դուրս չեն բերում, ընտրատեղամասում էլ առանձնապես դեր չեն խաղում, երբ քաղաքացին կատարում է իր քաղաքական որոշումը։
Համաձայնե՛ք` ընդհանրապես այսօր գրեթե անհնար է օբյեկտիվ գնահատել «թավշյա հեղափոխությունից» հետո եկած իշխանությունների գործունեությունը։ Մի կողմից նրանց բախտը, իհարկե, չբերեց. որտեղից որտեղ անսպասելիորեն վրա հասավ համավարակը, որից տնտեսապես տուժեց ողջ աշխարհը։ Գնաճին ու ահավոր բարձր կոմունալ ծախսերին էլ, կներե՛ք, բոլորս այնքան են սովորել, որ արդեն զարմանալի է թվում եվրոպացու տրտունջը՝ թե այս ի՜նչ անտանելի է դարձել կյանքը. աշխատավարձի գրեթե կեսը գազին, լույսին ու ջրին ենք տալիս։ Մարդ ակամա ուզում է ասել` բա մեր ջանը քա՞ր է, որ տարիներ շարունակ այդ վիճակից դուրս չենք գալիս։ Սրտներս գոնե մի քիչ թեթևանում է, երբ պարբերաբար լսում ենք իշխանություններից, թե ինչ «աննախադեպ» տնտեսական ցուցանիշներ ունենք։
Ընդ որում` պաշտոնյաները բոլորովին չեն ստում։ Ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունն այս շաբաթ հաստատեց. «Հայկական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ թանկացել է այս տարի ավելի քան 22 տոկոսով և դարձել համաշխարհային տարադրամների առաջատար, իսկ Հայաստանի ներքին համախառն արդյունքի աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 13 տոկոս»։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ավելի է քաղցրացնում կենացները. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը ամբողջ տարվա համար՝ հունվարից նոյեմբեր, կազմել է 114,4 տոկոս, ինչը, ըստ էության, Հայաստանի լավագույն ցուցանիշներից է»։
Այս իրավիճակին, երբ բնակչությունը աղքատության եզրին է, իսկ իշխանությունները «աննախադեպ» տնտեսական հաջողություններից են խոսում, մենք, իհարկե, վաղուց ենք ծանոթ՝ դեռ այն ժամանակներից, երբ երկրորդ նախագահի օրոք պաշտոնապես երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում, մինչդեռ քաղաքացիների մեծ մասը առանձնապես չէր էլ զգում, որ կյանքը դեպի լավն է փոխվում։ Բայց այս անգամ բարձր տնտեսական ցուցանիշները և դրամի հզորացումը դոլարի համեմատությամբ շատ կոնկրետ պատճառ ունեն, որը բացարձակ կախված չէ կառավարության գործունեությունից։ Ուղղակի այս տարի իշխանությունների բախտը վերջապես բերեց։ Այն էլ՝ ինչպե՜ս։
Հայաստանի նոր ռեկորդը՝ ռուսաստանցիների շնորհիվ
Ահա թե ինչ է փաստում նույն «Բլումբերգը». «Հայաստանն ու Վրաստանը լավագույն արդյունքներն են գրանցել այն բանից հետո, երբ փետրվարից հետո այնտեղ են եկել տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, որոնք իրենց հետ միլիարդավոր դոլարներ են բերել։ Փոքր երկրները ընդհանրապես շատ գրավիչ են դարձել՝ տեղացիները ռուսերենին լավ տիրապետում են, իսկ ավանդների փոխանցման հետ կապված սահմանափակումներ չկան։ Հայաստան ուղարկած դրամական փոխանցումներն այս տարվա առաջին ինն ամսում կազմել են 2,8 միլիարդ դոլար՝ անցած տարվանից մոտ չորս անգամ շատ։ Հոկտեմբերին այդ գումարը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին»։
Իհարկե, գաղտնիք չէ, որ որոշ հայաստանցիներ ռուսաստանցիների այս աննախադեպ հոսքից բողոքում են։ Բայց դե Ռուսաստանում էլ են այլ երկրներից եկածների դեմ բողոքում, նույնիսկ հատուկ բառ ունեն «понаехали», այսինքն` եկել-լցվել են։ Հետո՞ ինչ, իրականում կենցաղային մակարդակով անլուծելի պրոբլեմներ հիմնականում չեն ծագում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում։ Մնում է երանի տալ մեր իշխանություններին՝ մատը մատին չխփելով, հանկարծ ունեցան արտարժույթի հսկայական ներհոսք, որն էլ ապահովեց տարփողվող «աննախադեպ» տնտեսական ցուցանիշները։ Եվ այսօր՝ տարեվերջին, անորոշ է մնում միայն մի հարց՝ բա հաջորդ տարի ի՞նչ են անելու։
Ակցիա Երևանում հանուն Արցախի - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Աշխարհը` «անաչառ» դիտորդի դերում. Արցախը մնացել է Կոսովոյի, Թայվանի և Կորեաների ստվերում
Լրահոս
0