00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ կտա մեզ Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը. տնտեսագետի կարծիքը

Ի՞նչ կտա ՀՀ–ին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը. տնտեսագետի կարծիքը
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Թուրքիայի և ՀՀ–ի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա։
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը կարող է նպաստել հայ և թուրք գործարարների առևտրային փոխհարաբերությունների ինտենսիվացմանը` նախապայման ձևավորելով հետագայում ավելի արդյունավետ համագործակցության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Հայտնել ենք, որ թուրքական կողմի տեղեկացմամբ` ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
«Այդ քայլն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է, եթե խոսք է գնում լիարժեք փոխգործակցության մասին։ Իսկ թե ով ավելի շատ կշահի դրանից, պետք է ասել, որ կլինեն երկուստեք օգուտներ։ Վերջին տասնամյակի և ավելի երկար ժամանակահատվածի տնտեսական ցուցանիշների ուսումնասիրության պարագայում պարզ է դառնում, որ շրջափակումն ու հաղորդակցության ուղիների փակ լինելն ընդհանրապես հանգեցնում են բեռնափոխադրումների ինքնարժեքի բարձրացման, և այստեղ ուղղությունն էական չէ` դուք արտահանող եք, թե ներկրող»,– ասաց Քթոյանը։
Նրա դիտարկմամբ` խոսքն առայժմ միայն ավիափոխադրումների մասին է, սակայն դա առաջին քայլն է, որն ավելի շատ ունի սիմվոլիկ նշանակություն։ Ըստ նրա` տնտեսական օգուտներ ստանալու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում, այսինքն` պետք է քննության առարկա դառնա հայ–թուրքական տնտեսական հարաբերությունների ամբողջ սպեկտրը, իսկ դա բավականին բարդ ու բազմաշերտ է, և միանգամից այս պահին հնարավոր չէ ասել, թե որ կողմն ավելի շատ կշահի վերոհիշյալ որոշումից։
Անդրադառնալով այն հարցին, որ թուրքական շուկան, այդուհանդերձ, զգալիորեն մեծ է հայկական շուկայից, մեր զրուցակիցն ընդգծեց, որ շուկայի մեծությունն էական դերակատարում չունի, և վկայակոչեց հայ–ռուսական սերտ համագործակցության օրինակը։
Թուրքիան FlyՕne Armenia-ին արգելել է իր օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել
«Ռուսաստանում ձևավորվել են տնտեսական իրողություններ, որոնք Հայաստանից Ռուսաստան արտահանման համար նպաստավոր պայմաններ են ստեղծում, ինչի արդյունքում մեր արտահանումը 2,5 անգամ ավելացել է։ Ռուսական շուկան բավականին մեծ է, և հայաստանյան ընկերությունները կարողանում են այնտեղ հեշտությամբ տեղեր գտնել ու դրանք լցնել հայկական ապրանքներով»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանն ասաց, որ մեր պարագայում ավելի ռիսկային է թուրքական լիրայի գերարժեզրկումը, որի պարագայում թուրքական ապրանքները շատ ավելի էժան կլինեն, հետևաբար մեր շուկայում այդ ապրանքների հետ մրցակցելը հայրենական արտադրողների համար կլինի որոշակիորեն դժվար։ Մյուս կողմից էլ արժևորվում է հայկական դրամը, ինչն իր հերթին խնդիրներ է հարուցում արտահանողների համար։
«Օդային փոխադրումները սովորաբար կատարվում են ավելացված բարձր արժեք ունեցող և ընդհնարապես բարձրաժեք ապրանքների պարագայում, և այստեղ միգուցե մենք կկորղանանք մրցակցային առավելություն ստանալ։ Բայցևայնպես, օդային բեռնափոխադրումների կազմակերպումն այնքան էլ նպատակահարմար չէ, եթե դիտարկվեն երկաթուղային և ավտոմոբիլային անխափան փոխադրումների այլընտրանքները, հետևաբար` հիշյալ արգելքի վերացումը պետք է դիտարկել համակարգային քայլերի համատեքստում` որպես բազմաքայլ գործընթացի սկզբնական հանգրվան»,– նշեց տնտեսագետը։
Քթոյանի կարծիքով` տեսականորեն չի բացառվում, որ Հայաստանը կարող է դիտարկվել որպես փոխադրումների տարանցիկ երկիր։ Ըստ նրա` վերջին տասնամյակներին իշխող այն տեսակետը, որ Հայաստանը կարող է ևս 100 տարի զարգանալ շրջափակման պայմաններում, հերքվեց, հետևաբար անհրաժեշտ է այժմ առաջնորդվել այլ կոնցեպցիաներով, որտեղ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի բոլոր հնարավոր ուղղություններով ազատ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների իրականացումն ապահովելու վրա` օգտվելով Հայաստանի` որպես տարանցիկ երկիր լինելու հնարավորությունից։
Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
«Բայց այստեղ կա նաև քաղաքական իրողություն։ Ներկա պայմաններում ՀՀ–ից ակնկալում են արտատարացքային միջանցք, ինչը չի բխում մեր քաղաքական և տնտեսական շահերից։ Բայց եթե չլինի այդ պահանջը, ապա բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման պարագայում տարանցիկությունն իր հետ կարող է բերել առավելություններ։ Եվ եթե կա տրանսպորտային գլոբալ համակարգ, ապա դրա մաս կազմելը նշանակում է, որ Հայաստանն իր կշիռը տարածաշրջանում կարող է բարձրացնել»,– ասաց Քթոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Լրահոս
0