00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախ պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելը տեսականորեն գաղափար է, իսկ գործնականում չի լավացնի վիճակը, ընդհակառակը՝ ավելի կվատացնի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք գործնականում հնարավոր է բազմազգ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում։
«Պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ Ընդ որում՝ նրանք չեզոք չեն դե յուրե, որովհետև մեր դաշնակիցն են, իսկ դե ֆակտո չեզոք չեն, քանի որ ավելի շատ Ադրբեջանի հետ խորը տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ–ի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ–ն այսօր համարվում է միջազգային ժողովրդավարական համայնքի անդամ։ Վարչապետը հիշեցրեց, որ 2019-ից ՀՀ–ն ռազմավարական երկխոսություն է ձեռնարկել ԱՄՆ–ի հետ, հարաբերությունների ակտիվ դինամիկա կա ԵՄ–ի հետ։ Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի խոստացած 2.6 մլրդ եվրոյի աջակցությունը հնարավորինս արագ կյանքի կկոչվի։ Փաշինյանը հավելեց, որ որոշակի մեսիջներ են տալիս ու ստանում, որ անվտանգության ոլորտում համագործակցության պոտենցիալ կա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0