00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մատուցեց հերթական անակնկալը. դա նպաստե՞ց երկրի կանխատեսելիությանը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Սովորաբար աշխարհի երկրների ղեկավարների ասուլիսներում որևէ նոր ու կոնկրետ բան չի հնչում։ Կարելի կլիներ այս նույնն ասել նաև երեկ Հայաստանի կառավարությունում կայացած ասուլիսի մասին, եթե չլիներ մի հանգամանք՝ բոլորի համար անսպասելի հայտարարվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա։
Մինչդեռ ընդամենը մոտ տասն օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր. «Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորամիավորումների «Անքակտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները»։ Դատելով Կրեմլի արձագանքից՝ Հայաստանի իշխանությունների որոշումը անակնկալ էր նաև Մոսկվայի համար։ Սակայն փաստենք, որ հայաստանյան անակնկալների պատմությունը ամենևին էլ ներկա իշխանությունների օրոք չի սկսվել։​
Երևի հիշում եք, թե ինչ ցնցում ապրեցինք բոլորս ուղիղ տասը տարի առաջ՝ 2013 թվականին, երբ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները, որոնք արդյունավետ բանակցություններ էին վարում Եվրամիության հետ այսպես կոչված Ասոցացման պայմանագրի շուրջ, հանկարծ մի գիշերում լիովին վերակողմնորոշվեցին և հայտարարեցին, որ մեր հանրապետությունը որոշել է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ավելին՝ մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ժամանակին վերապահումներով էր վերաբերվում Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ի վերջո դարձավ այդ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար։ Բայց անակնկալները դրանով չավարտվեցին։
Հայաստանը մատուցեց հերթական անակնկալը. արդյոք դա նպաստեց երկրի կանխատեսելիությանը
2017 թվականի աշնան սկզբին Վրաստանում պիտի կայանային ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակիցների թվում նշված էր նաև Հայաստանը։ Եվ հանկարծ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց. «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է պատճառը՝ ինձ հայտնի չէ»։
Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները փորձեցին ինչ-որ կերպ բացատրել կատարվածը՝ պնդելով, թե մենք ի սկզբանե մտադիր չէինք գնալ Վրաստան, բայց այդպես էլ առեղծված մնաց, թե այդ դեպքում ինչպես էր Հայաստանը հայտնվել զորավարժությունների մասնակիցների ցանկում։ Համենայնդեպս մինչ այդ նման խնդիրներ չէին ծագել։ Ճիշտ հակառակը՝ 2004 թվականին, երբ ՆԱՏՕ-ն որոշել էր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում, Բաքուն հրաժարվեց մուտքի արտոնագրեր տրամադրել հայաստանցի զինվորականներին։ ՆԱՏՕ-ի արձագանքը կտրուկ էր. «Վիզա չեք տա, ուրեմն զորավարժություններ էլ չեն լինի»։​
Թե ինչու է Հայաստանն այժմ հրաժարվում ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց, էլի մինչև վերջ պարզ չէ։ Եթե հետևել եք երեկվա ասուլիսին, հաստատ գիտեք, որ այսպիսի բացատրություն հնչեց. «ՀԱՊԿ-ը չի արձանագրում՝ որտեղով է անցնում կարմիր գիծը՝ Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում, որտեղո՞վ է անցնում։ Մինչև մենք դա չիմանանք, մենք այն իրավիճակում կլինենք, որ կհրավիրենք, կասենք՝ եկեք, մի երկու օր սպառնալիք ստեղծեք, ձեր ասածով, թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երրորդ օրը հանգստացեք, չորրորդ օրը գնացեք էլի ձեր գործերին, իսկ մենք մնանք էդ տանդեմի առաջ դեմ հանդիմա՞ն»,- ասաց կառավարության ղեկավարը։​
ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան
Թեև հայաստանցի որոշ քաղաքագետներ և վերլուծաբաններ ընդհանրապես անընդունելի են համարում զորավարժություններից հրաժարվելը, այնուամենայնիվ համաձայնեք՝ ասուլիսում բարձրաձայնած այդ որոշումը շատ ավելի հասկանալի և արդարացված կլիներ, եթե որպես պատճառ վկայակոչվեր Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի արգելափակումը, այսինքն՝ արտառոց քայլի ենք դիմում, որպեսզի ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրենք այն աղետալի իրավիճակի վրա, որում հայտնվել են արցախցիները։ Որովհետև հո չե՞ք կարող հերքել, որ կոնկրետ այս պահին մեր հանրությանն ամենից շատ հուզող խնդիրը Արցախի շրջափակումն է, որի հետևանքով հենց վաղվանից նորմավորվելու է թե՛ սնունդը, թե՛ էլեկտրականությունը։
​Բայց այստեղ շատ ավելի կարևոր ու սկզբունքային հարց կա։ Դեռ հինգ տարի առաջ՝ 2018 թվականին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո, նոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասաց. «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»։
Համաձայնեք՝ շատ ճիշտ խոսքեր են։ Մնում է պարզել ընդամենը մեկ հարց՝ Հայաստանի իշխանությունները, պարբերաբար անակնկալներ մատուցելով, արդյոք նպաստո՞ւմ են կանխատեսելի երկրի և վստահելի գործընկերոջ մասին պատկերացումների ձևավորմանը։
Հայ խաղաղապահը ՀԱՊԿ անդամ երկրների Անխախտ եղբայրություն - 2021 զորավարժությունների ժամանակ (8 սեպտեմբերի, 2021թ). Թաթարստան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
ՀԱՊԿ-ում հուսով են` ՀՀ–ում զորավարժության չեղարկումից կոալիցիոն անվտանգությունը չի տուժի
Լրահոս
0