00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2023
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Արցախի ԱԽ–ն հայտարարությամբ է հանդես եկել` ՀՀ իշխանություններին հորդորելով առաջնորդվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու դիրքորոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ Արցախի իշխանությունների մոտ առաջացրել են մտահոգություններ։ Նման հայտարարություն է ընդունվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքների թեմայով նիստին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
«ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող հետ պահել պայքարը շարունակելու որոշումից:
Միաժամանակ, հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ասուլիսին` ասելով, որ հնչեցված մտքերը հերթական անգամ փաստել են, որ ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում։
«Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով»,–ասված է հայտարարության մեջ:
Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
Նշվում է նաև, որ Արցախի ժողովուրդը և իշխանությունները վստահ են` աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատարել արցախցիների որոշմանը։ Միաժամանակ, ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա նշել էր, որ ՀՀ իշխանությունները բանակցությունների ընթացքում ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չեն ցուցաբերում։
Բացի այդ, վարչապետը նշել էր, թե այսօր էլ և երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ–ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։ Իսկ թե Փաշինյանի որ հայտարարությունը նկատի ունի Արցախի ԱԽ–ն` վերջինս չի մանրամասնել։
Լրահոս
0