00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերբնական ունակություններ. դրանց հավատում էին ոչ միայն Հայաստանում, այլ ԱՄՆ-ում և Սովետում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցԳուշակ
Գուշակ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Գուշակ
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Մարդկանց գերբնական ունակություններին հավատում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլև որոշ պետական այրեր։
Հեռու չգնանք։ Դեռ անկախության արշալույսին Հայաստանում կար առնվազն մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որն ամենայն լրջությամբ ականջ էր դնում գուշակի ասածներին։ Տարիներ անց նրա նախկին գործընկերները նույնիսկ հատուկ հայտարարություն էին տարածել՝ փաստելով, որ ամենակարևոր գերատեսչություններից մեկում ղեկավար պաշտոն զբաղեցնող այդ մարդը, մեջբերում եմ. «պարբերաբար իր աշխատասենյակում «հյուրընկալում» էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում:
Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա՝ ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և մյուս օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավական ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում։
Գերբնական ունակություններ. դրանց հավատում էին ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Սովետում
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ ժամանակին նույնիսկ Միացյալ Նահանգներում և Խորհրդային Միությունում էին փորձում պաշտպանության և անվտանգության բնագավառում օգտագործել գերբնական ունակություններով օժտված մարդկանց։ Ամերիկայում մշակվեց «Սթարգեյթ», այսինքն`«Աստղային դարպասներ» ծրագիրը, իսկ Սովետում զինված ուժերի Գլխավոր շտաբին առընթեր կազմավորվեց թիվ 10003 ստորաբաժանումը, որն անմիջապես ստացավ «Հազար ու երեք գիշեր» անվանումը։ Ընդ որում, սրանք միմյանց խթանող ծրագրեր էին։ Այսինքն` ամերիկացիներն ասում էին՝ Մոսկվան տարեկան 60 միլիոն ռուբլի է ծախսում գերբնական ունակություններն ուսումնասիրելու և ռազմական ոլորտում դրանք կիրառելու վրա՝ ուրեմն ամեն ինչ շատ լուրջ է, եկեք մենք էլ անենք։ Իսկ Խորհրդային Միությունում որոշ բարձրաստիճան զինվորականներ ահազանգում էին՝ ամերիկացիները գաղտնի հետազոտություններ են իրականացնում մարդու հնարավորություններն ուսումնասիրելու և ընդլայնելու ուղղությամբ, մենք էլ պիտի զարկ տանք այդ գործին, թե չէ հետ կընկնենք։
​Ամերիկացի մասնագետների գլխավոր նպատակն էր հայտնաբերել մարդկանց, որոնք ունենան, այսպես ասենք՝ հեռավար տեսողություն, այսինքն` Վաշինգտոնում նստած կարողանան տեսնել, թե ինչպես է հակառակորդը զորք կուտակում սահմանին կամ բալիստիկ հրթիռներն ուղղում դեպի Նյու Յորք, Չիկագո կամ Լոս Անջելես։ Եվ գիտափորձերը ցույց էին տալիս, որ դրանց մասնակիցները 20 տոկոս ճշտությամբ կարողանում էին հստակ նկարագրել, թե ինչ է կատարվում կիլոմետրերի հեռավորության վրա։ Համաձայնե՛ք, 20 տոկոսը այնուամենայնիվ պատկառելի թիվ է։
​Ի դեպ, մոտավորապես նույն արդյունքն էր գրանցվում նաև Խորհրդային Միությունում։ Բայց այստեղ հետազոտությունների ընդգրկումը շատ ավելի լայն էր։ Գեներալ Ալեքսեյ Սավինի վկայությամբ, այն ծրագիրը, որի ղեկավարումն իրեն վստահվել էր, նպատակ ուներ «զարգացնելու մարդկային թաքնված գերհնարավորությունները, ինչը թույլ կտար ընտրյալ անհատին վայրկենապես վերլուծել անհավանական ծավալի տեղեկատվությունը, լրիվ բացահայտել իր ստեղծագործական ներուժը, դիմանալ էքստրեմալ պայմաններին և մեխանիկական ազդեցություններին, հաղթահարել անելանելի թվացող իրավիճակները»։ Համաձայնեք, շատ նման է «ունիվերսալ զինվորի» այն կերպարին, որը բոլորս տեսել ենք հոլիվուդյան հայտնի կինոնկարներում։
​Խորհրդային այս ծրագիրը հիմնվում էր շատ պարզ տրամաբանության վրա՝ եթե իրոք գոյություն ունեն մարդիկ, որոնք օժտված են արտակարգ ունակություններով, ուրեմն մնում է միայն բացահայտել, թե ինչ եղանակներով կարելի է զարգացնել այդ ունակությունները սովորական մարդկանց մոտ։ «1989 թվականին,- պատմում է գեներալ Սավինը, - ես սկսեցի հետևողականորեն ուսումնասիրել մարդկանց արտակարգ ունակությունները և փնտրել այն մեխանիզմները, որոնցով հասարակ մարդուն կարելի կլիներ դարձնել հանճար՝ զարգացնելով նրա մտավոր, ֆիզիկական և հոգեկան ռեսուրսները։ Չէ՞ որ պատմությունը բազում օրինակներ ունի, թե ինչպես են որոշ զորահրամանատարներ հաղթել պատերազմներում՝ ունենալով հակառակորդին մի քանի անգամ զիջող ուժեր։ Ուրեմն, եթե հաջողվի հավաքել նման գրոսմայստերների մի խումբ, այն անպարտելի կլինի նույնիսկ ամենաանբարենպաստ հանգամանքներում»։
​Իրողությունը, սակայն, այն է, որ 1995 թվականին փակվեցին ամերիկյան «Աստղային դարպասները», իսկ ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականին, ավարտվեցին նաև սովետական «Հազար ու երեք գիշերները»։ Այսինքն, ի վերջո հաղթեց հայտնի գաղափարը՝ գերբնական երևույթները միֆ են, դրանք գոյություն ունեն միայն այն պատճառով, որ մենք դրանց հավատում ենք։ Կներեք, բա ի՞նչ անենք։ Չէ՞ որ դեռ Օգոստինոս Երանելին ժամանակին ասել է. «Հավատի էությունն այն է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչը չենք տեսնում, և որպես պարգև տեսնում ենք այն ամենը, ինչին հավատում ենք»։
Հանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Ապագա կա, բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան. 2023-ի կանխատեսումները
Լրահոս
0