00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ձգձգվում Սոթքի տների վերականգնումը. նոր ժամկետ խուսափում են նշել

© SputnikԱդրբեջանական զինուժի գնդակոծությունից այրված շինություն Սոթքում
Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից այրված շինություն Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից այրված շինություն Սոթքում
Բաժանորդագրվել
Սոթքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված տների նորոգման աշխատանքները նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Սակայն խոստացված ժամկետները չեն պահպանվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Սոթքում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել` պայմանավորված մասնագետ-շինարարների ոչ բավարար թվով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նախորդ տարեվերջին Sputnik Արմենիան վնասված տների նորոգման, գույքի փոխհատուցման հարցերով գրավոր դիմել էր ՏԿԵՆ։ Ի պատասխան նախարարությունից հայտնել էին` կորուստները դեռ գույքագրվում են, իսկ շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Տեղի բնակիչները, սակայն, թերահավատորեն էին մոտեցել նշված ժամկետում շինաշխատանքներն ավարտելու խոստմանը։
Գերատեսչությունից այժմ հայտնում են, որ ներկայում վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են` շրջանցելով հարցը, թե երբ է նախատեսվում դրանք ավարտին հասցնել։ Նշում են միայն, որ եղանակային պայմաններից է կախված դրանց ավարտը։
Միաժամանակ տեղեկացնում են, որ Սոթքում վնասված տների նորոգումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։ Մասնավոր հատվածը ներգրավված չէ շինաշխատանքներում։

«Սոթքի 131 տների բնակիչներին պետբյուջեից հատկացվել է վնասների գնահատված գումարի 100 տոկոսը։ 17 բնակելի տների բնակիչներին հատկացվել է վնասների գնահատված գումարի 50 տոկոսը, սակայն որևէ աշխատանք չի իրականացվել, որի պատճառով մնացած 50 տոկոս գումարը չի վճարվել։ Բացի այդ, 2 տների բնակիչներին փոխհատուցում չի տրվել նրանց` ՌԴ–ում գտնվելու պատճառով։ Վերջիններիս տները թեթև վնասներ են կրել»,– հայտնում են նախարարությունից։

Բացի այդ, գերատեսչությունից չեն պատասխանել հարցին, թե կորուստների գույքագրումն ի վերջո ավարտվել է, թե ոչ։ Միայն նշել են, որ տների գույքագրման աշխատանքներն ավարտվել են 2022-ի սեպտեմբերի վերջին։
Հիշեցնենք` ՏԿԵՆ-ը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ընդհանուր առմամբ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից մոտ 60-ը` ամբողջությամբ։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։
Լրահոս
0