00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն բազմավեկտոր աշխարհի հզոր բևեռներից մեկը դառնալու հնարավորություն ունի. Պուտին

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Բաժանորդագրվել
Սերտ ինտեգրումը (ԵԱՏՄ շրջանակներում) արժանի պատասխան դարձավ համավարակի և մի շարք երկրների կողմից ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պատճառով սրված խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի հզոր ինքնուրույն բևեռներից մեկը դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ ՌԴ նախագահի ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Մեր սերտ ինտեգրացիան արժանի պատասխան դարձավ համավարակի և մի շարք երկրների կողմից ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման հետևանքով սրված այնպիսի գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունները, ռեսուրսների, այդ թվում դրանցից կարևորագույնների՝ պարենամթերքի, ջրի, էներգակիրների դեֆիցիտը։ Ակնհայտ է, որ միությունը բոլոր հնարավորություններն ունի ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը դառնալու համար, ձգողականության կենտրոն լինելու մեր արժեքները կիսող և ԵԱՏՄ–ի հետ համագործակցության ձգտող բոլոր անկախ պետությունների համար»,-ասված է Պուտինի ուղերձում։

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ հնարավոր ամեն ինչ կարվի հետագա ինտեգրման համար բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում:
Համատեղ աշխատանքի կարևորագույն ռազմավարական առաջնահերթություններից մեկը պետք է դառնա կազմակերպության անդամ երկրների տեխնոլոգիական ներուժի զարգացումը, այդ ոլորտում իսկական անկախության և ինքնաբավության ձեռքբերումը։
Մոսկվան առաջարկում է միավորել ջանքերը առաջատար գիտական և տեխնոլոգիական լուծումների մշակման և իրականացման գործում տնտեսության այնպիսի առաջատար ոլորտների համար, ինչպիսիք են ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան, ինքնաթիռների արտադրությունը, նավաշինությունը, դեղագործությունը, թվային էկոհամակարգերը, այլընտրանքային էներգետիկան, գյուղատնտեսական մեքենաշինությունը, կենսատեխնոլոգիան և սերմնաբուծությունը:
Ինչպես կարգավորել դրամի և ԵԱՏՄ այլ արժույթների հետ ռուբլու ուղիղ գնանշումները. պարզաբանում
ԵԱՏՄ երկրները հզորագույն ագրոարդյունաբերական հիմք ունեն, որը թույլ է տալիս ոչ միայն երաշխավորված կերպով ապահովել ինքն իրեն անհրաժեշտ գյուղմթերքով, այլև զգալի ծավալներով պարենամթերք արտահանել։ Պարենային անվտանգության ամրապնդման նպատակով առաջարկվում է միասին մշակել գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակ։
Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև էներգետիկայի ոլորտում։ Ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն համակարգային և հաստատուն հիմունքներով։ Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ամենաառաջադեմ տեխնոլոգիաների տիրապետումը թույլ կտա վստահորեն լուծել էներգետիկ անցման խնդիրը։
Ռուսաստանի ղեկավարը հատուկ ընդգծել է արտաքին գործընկերների և միջազգային միավորումների հետ միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման կարևորությունը: Ակնհայտ է երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի իրականացման դրական ազդեցությունը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում մտադիր են ամեն կերպ աջակցել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ համանման համաձայնագրերի շուրջ տարվող աշխատանքների ավարտին, ինչպես նաև ակտիվացնել նոր բանակցային ուղիները, այդ թվում՝ Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ:
Օտարերկրյա արժույթների ստեղծած ռիսկերի նվազեցումը ԵԱՏՄ-ի առաջադրանքն է. Պուտին
Նա ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է ԵԱՏՄ անդամ պետությունների սերտ փոխգործակցություն և աջակցություն 2023 թվականին Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների գործնական իրականացման հարցում։
Լրահոս
0