00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիան Ուկրաինային «Leopard 2»–ներ կուղարկի և թույլ կտա մյուսներին վերաարտահանել դրանք

© AP Photo / Michael SohnLeopard 2
Leopard 2 - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Բաժանորդագրվել
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշում է կայացրել Ուկրաինային Leopard տանկեր ուղարկել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ երկիրը մտադիր է Ուկրաինային «Leopard 2» տանկեր ուղարկել, ինչի մասին հայտնի է դարձել նախօրեին։ Բեռլինում հայտնել են, որ Կիևին 14 նման մեքենա կմատակարարվի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Խեբերշտրայտին։
Բացի այդ, Բեռլինը թույլ կտա մյուս երկրներին տանկեր վերաարտահանել Ուկրաինա։
«Leopard»-ի մատակարարումներին միանալու մտադրության մասին արդեն հայտարարել է Իսպանիան։ «Pais» թերթը գրում է, որ Իսպանիան կմիանա Կիևին Leopard տանկերի մատակարարմանը այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնի ուկրաինական բանակին գերմանական արտադրության այդ հզոր տանկը մատակարարել:
Ըստ Pais-ի՝ իսպանական բանակն ունի 347 «Leopard» մարտական տանկ։ Դրանցից 239-ը «Leopard 2E» մոդելներն են, որոնք արտադրվում են Իսպանիայում, 108-ը «Leopard 2 A4»-ն են, որոնք 1995 թվականին ձեռք են բերվել Գերմանիայից: Բանակն ունի նաև «Leopard 2 A4» տանկեր, որոնք լիովին պատրաստ են շահագործման Սեուտայի և Մելիլայի կայազորներում:
Իսպանական Mundo թերթի տվյալներով՝ Գերմանիայից գնված 108 Leopard տանկերից 53-ը «կենսունակ» են։ Ընդ որում, դրանցից միայն մոտ 20-ն են գտնվում լավ վիճակում, և նույնքանն էլ համապատասխան հիմնանորոգման կարիք ունեն։
Գերմանիայի կառավարությունը որոշել Է Կիևին «Leopard 2A6 – Spiegel» տանկեր ուղարկել
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 334-րդ օրը։
Լրահոս
0