00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երրորդ խմբի զինհաշմանդամները դրամական փոխհատուցման իրավունք կստանան

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկարր
Արխիվային լուսանկարր - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոիալական հարցերի նախարարությունն առաջարկում է սահմանել միջանկյալ փոխհատուցման չափեր` 25-75 հազարի սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված ու հետագայում 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողները չեն զրկվի փոխհատուցումից։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ առաջարկվում է վերանայել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցման չափերը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է անհետաձգելի կարգով հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կսահմանվեն փոխհատուցման միջանկյալ չափեր։
44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելացել է 1400–ով
Մասնավորապես` երրորդ խմբի հաշմանդամների համար առաջարկվում են հետևյալ փոխհատուցման չափերը. սպայական կազմի զինծառայողների համար` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողների, կամավորականների համար` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողների համար` 25 000 դրամ:

Գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ այն զինծառայողները, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, դադարում են փոխհատուցում ստանալ։ Օրենքի այս դրույթը շահառուների շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել։

Նշենք, որ նոր նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը ժամանակավոր բնույթ են կրում և նպատակ ունեն մեղմել 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական դրությունը։
Այս տարի 8262 անձի տրամադրվել է 20 000 աջակցող միջոց. նախարարը` Հաշմանդամների օրվա առթիվ
Բանն այն է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որով նախատեսված է վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում սպայական կազմի զինծառայողներին վճարել ամսական 74 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային զինծառայողներին, կամավորականներին` 66 000 դրամ։ Պարտադիր ժամկետային զինծառայողները ևս փետրվարի 1-ից կստանան 66 000 դրամ։
Նշենք, որ ներկայում երկրորդ խմբի հաշմանդամների դեպքում վերոհիշյալ խմբերի համար նախատեսված են համապատասխանաբար 200 000, 150 000 և 100 000 դրամ` պարտադիր ժամկետային կազմի համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն` 2022 թ–ի օգոստոսի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել 114 զինծառայող, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ և հիմնադրամի շահառուներ: Իսկ վերափորձաքննության արդյունքում զրկվել են փոխհատուցման իրավունքից։
Առաջարկվող նոր օրենքով նախատեսվում է, որ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով շուրջ 160 անձանցով, որոնցից 20-ը` սպաներ, 60-ը` պայմանագրային, զորահավաքային և կամավորական, 80-ը` պարտադիր ժամկետային:
Լրահոս
0