https://armeniasputnik.am/20230203/vov-eq-ara-duq-gurgen-arsenjani-elujti-zhamanak-azhum-krqery-tezhacan-54776653.html
«Ո՞վ եք, արա, դուք». Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ ԱԺ–ում կրքերը թեժացան
«Ո՞վ եք, արա, դուք». Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ ԱԺ–ում կրքերը թեժացան
Իշխանական պատգամավորը որոշել էր «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումներին ելույթ ունենալ, սակայն դահլիճից շատ բուռն կերպով արձագանքում էին նրա ասած... 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T13:33+0400
2023-02-03T13:33+0400
2023-02-03T14:12+0400
տեսանյութեր
տեսանյութ
գուրգեն արսենյան
աժ (ազգային ժողով)
«հայաստան» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54776032_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c1ea5537d15730ed170585cc9aa40f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նշենք, որ իշխանության ներկայացուցիչներից միայն Արսենյանն է ներկա լսումներին։ Վերջինիս ելույթը, սակայն, բանավեճի առիթ դարձավ։Ի պատասխան դահլիճից մեկն ասաց, թե նա անգամ իր ընտանիքի համար պատասխանատու չէ, ինչին Արսենյանը պատասխանեց.«Ձեզ թվում է` դուք տրիբունալի մասնակի՞ք եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում»։Դրանից հետո կրքերը թեժացան, և դահլիճից կրկին արձագանքներ հնչեցին։ Սակայն Արսենյանը հավելեց, թե ԼՂ հարցի շահարկումն ընդդիմությանը հնարավորություն չի տալու իշխանության գալ։ Ավելին, իրենց քայլերով նոր պատերազմ են բերելու և դառնալու պատերազմի հրձիգներ։ Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունըԱրսենյանը, սակայն, այդպես էլ չավարտեց իր ելույթը, քանի որ այն ներկաների հետ երկխոսության էր վերածվել, և յուրաքանչյուր միտք դահլիճից արձագանքի էր արժանանում։ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ պետական շահերից...»,-հավելեց Արսենյանը՝ բայց չավարտեց միտքը՝ դահլիճից հնչած հակադարձումների պատճառովՄանրամասները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54776032_222:0:1662:1080_1920x0_80_0_0_4a5e5324e916ea3c0a39a0b7d9af83ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գուրգեն արսենյան, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք, видео
տեսանյութեր, տեսանյութ, գուրգեն արսենյան, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք, видео
«Ո՞վ եք, արա, դուք». Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ ԱԺ–ում կրքերը թեժացան
13:33 03.02.2023 (Թարմացված է: 14:12 03.02.2023) Իշխանական պատգամավորը որոշել էր «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումներին ելույթ ունենալ, սակայն դահլիճից շատ բուռն կերպով արձագանքում էին նրա ասած մտքերին` չհամաձայնելով դրանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նշենք, որ իշխանության ներկայացուցիչներից միայն Արսենյանն է ներկա լսումներին։ Վերջինիս ելույթը, սակայն, բանավեճի առիթ դարձավ։
«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսեցի միայն վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ օրինական իշխանություններին։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին։ Մոռացել եք երևի` հայ–ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց։ Մենք պատասխանմատու ենք մեր երկրի համար»,–ասաց Արսենյանը։
Ի պատասխան դահլիճից մեկն ասաց, թե նա անգամ իր ընտանիքի համար պատասխանատու չէ, ինչին Արսենյանը պատասխանեց.«Ձեզ թվում է` դուք տրիբունալի մասնակի՞ք եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում»։
Դրանից հետո կրքերը թեժացան, և դահլիճից կրկին արձագանքներ հնչեցին։ Սակայն Արսենյանը հավելեց, թե ԼՂ հարցի շահարկումն ընդդիմությանը հնարավորություն չի տալու իշխանության գալ։ Ավելին, իրենց քայլերով նոր պատերազմ են բերելու և դառնալու պատերազմի հրձիգներ։
Արսենյանը, սակայն, այդպես էլ չավարտեց իր ելույթը, քանի որ այն ներկաների հետ երկխոսության էր վերածվել, և յուրաքանչյուր միտք դահլիճից արձագանքի էր արժանանում։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ պետական շահերից...»,-հավելեց Արսենյանը՝ բայց չավարտեց միտքը՝ դահլիճից հնչած հակադարձումների պատճառով
Մանրամասները` տեսանյութում։