00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը քանդողներն ինձ չեն կարող մեղադրել, ես հաղթանակած բանակի գեներալ եմ. Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանն իր վարկածն է առաջ քաշել, թե ինչու են իրավապահները թիրախավորել իրեն և պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը տեսաուղերձ է հրապարակել իր և խմբակցության անդամ Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գլխավոր դատախազությունը դիմել է ԱԺ` Օհանյանին և Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նպատակով։
Իր տեսաուղերձում նա քրեական հետապնդումն իշխող թիմի համար «ոչ հաճելի մարդկանց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար» է անվանել, որի նպատակներից մեկն է մարդկանց ուշադրությունը շեղել բանակի կազմաքանդումից։
Ըստ Օհանյանի` ներկայիս իշխանությունը նաև ցանկանում է հանրությանը շեղել կամայականություններից և կառավարչական ճգնաժամից, որոնց փաստացի զոհ են դարձել հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողները։
«Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունները խլացնեն: Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող դատախազը ԱԺ է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։ Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա են ներկայացրել, որպեսզի Վարդենիսում այրված տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։»,– ասում է պաշտպանության նախկին նախարարը։
Նա վստահ է` դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։
Տեղաուղերձում Օհանյանն անդրադարձել է նաև Չարչյանի դեմ հարուցված գործին, որի հիմքում «Հաց բերող» աունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։
Վերջին տարիներին մեր բանակին հարվածել են թիկունքից, այս պատերազմը եղել է դավադիր. Օհանյան
«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ Նիկո՛լ, դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել»,– ասում է Օհանյանը։
Նա ընդգծում է, ՀՀ կառավարությանը չի հետաքրքրում ո՛չ «Հաց բերող մահը», ո՛չ էլ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Ըստ պատգամավորի` Փաշինյանին ու նրա թիմակիցներին այսօր հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։
«Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել, և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար։ Մեզ, սակայն, մանդատ տվել է ժողովուրդը, այդ գործերի պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով»,– նշում է Օհանյանը։
Նա նաև հայտարարում է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող հրատապ քննարկմանը, որն իրենք են նախաձեռնել։
Իսկ տեսաուղերձի վերջում Սեյրան Օհանյանը հիշեցնում է, որ ինքը հաղթանակած բանակի գեներալ է, ու բանակը քանդողները չեն կարող իրեն որևէ բանում մեղադրել։
Հիշեցնենք` մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։
Նույն օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետում։
Լրահոս
0