Բորիս Բախշիյանի արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը մերժվել է. փաստաբան

© Photo : official site of the President of RAԴատավոր Բորիս Բախշիյան նախագահական նստավայրում երբդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան
Դատավոր Բորիս Բախշիյան նախագահական նստավայրում երբդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանական խումբը դատարան էր դիմել նաև, որպեսզի հանցակազմի հիմքով արդարացումը փոխեն հանցադեպի բացակայության հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը, որով Բորիս Բախշիյանն անմեղ էր ճանաչվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Արդարացման դատավճիռն ուժի մեջ է մնացել։ Մնացած հարցերին կարող ենք պատասխանել, երբ որոշումը կստանանք ու կուսումնասիրենք։ Մենք էլ բողոքել էինք, որ հանցակազմի հիմքով արդարացումը փոխեն հանցադեպի բացակայության հիմքով։ Ենթադրում ենք նաև, որ դատարանը սա էլ է մերժվել, այս մասով դեռ հստակ չգիտենք»,– ասաց Սարգսյանը։
Նշենք, որ Բորիս Բախշիյան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր (լիազորությունները կասեցված են)։ Վերջինս արդարացվել էր դեռ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել էր 2021–ի փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։
Լրահոս
0