00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա վերականգնման փուլում է. Խամոյանն ասաց` ինչու Օհանյանն Աժ–ում չէ

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյանն ու Ագնեսա Խամոյանը. արխիվային լուսանկար
Սեյրան Օհանյանն ու Ագնեսա Խամոյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվել
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի քանի օր է` վատառողջ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Օհանյանը չի մասնակցում ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը։
«Այս պահին էլ նա վերականգնման փուլում է գտնվում, ընդամենը վատառողջ է»,– նշեց Խամոյանը։
Նա ընդգծեց, որ այսօր ԱԺ–ում շրջիկ թատրոն է, և իրենք որոշել են չմասնակցել բեմականացմանն ու թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը երկրի իրական օրակարգերից շեղելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Լրահոս
0