00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2023
Բաժանորդագրվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 3 տարվա ընթացքում 29 հայցադիմում է ներկայացվել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում 3 տարի առաջ ձևավորված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում մինչ օրս նախաձեռնել է 374 ուսումնասիրություն, որից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 29 հայցադիմում։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ հայցադիմումներն ընդունվել են վարույթ և գտնվում են նախնական դատական քննության փուլում:
«29 հայցադիմումներով ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 269 անշարժ և 59 շարժական գույք, 59 ընկերությունում մասնակցություն, ինչպես նաև ընդհանուր 62.522.071.224 ՀՀ դրամի, 11.070.481 ԱՄՆ դոլարի և 150.000 եվրոյի չափով գումար»,- հայտնում են դատախազությունից՝ հավելելով, որ ներկայացված հայցադիմումներով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել»,–ասվում է դատախազության պատասխանում:
Միևնույն ժամանակ դատախազությունից նշել են, որ ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցապահանջ է ներկայացրել 22 ներկա և նախկին պաշտոնյաների ու վերջիններիս փոխկապակցված անձանց դեմ։
Դատախազությունը ներկայացրել է նրանց անունները․
1.
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյան
2.
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի նախկին տեղակալ Վարդան Գևորգյան
3.
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյան
4.
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյան
5.
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան
6.
ՀՀ ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյան
7.
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան
8.
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյան
9.
Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան
10.
Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյան
11.
Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյան
12.
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյան
13.
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյան
14.
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյան
15.
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյան
16.
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյան
17.
ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության նախկին վարչության պետ Վահրամ Գուրողլյան
18.
ՀՀ ԱԱԾ ՊՊԾ նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան
19.
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյան
20.
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան
21.
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան
22.
ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյան (և նրա զավակները):
Ինչ վերաբերում է դեռևս ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրություններին, դատախազությունից հայտնում են, որ դրանք գաղտնի են և այլ անձանց տրամադրման ենթակա են` միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։
Հիշեցնենք՝ 2020թ–ի ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձվել պետության կողմից, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:
Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին
Ուսումնասիրության ենթակա է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը:
Լրահոս
0