00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն պետք է պայքարի «ղարաբաղյան բանալու» համար. Մարկեդոնովը` հնարավոր սցենարների մասին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար դրական այն միտումների սառեցմանը, որոնք ուրվագծվում են Վրաստանում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ռուսաստանը պետք է ձգտի պահպանել հիմնական մոդերատորի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, այլ սցենարները նրա համար հղի են տարածաշրջանում դիրքերի թուլացմամբ։ Այս մասին իր Telegram ալիքում գրում է ռուսաստանցի քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպն ու ընդհանուր առմամբ լարվածության աճը։ Մարկեդոնովի խոսքով` Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպերը վկայում են այն մասին, որ խաղադրույքներն աճում են։
Եվ չնայած վերջնագրեր ներկայացնելն այս ուղղությամբ բնավ նոր մարտավարություն չէ, ակնհայտ է, որ երբ դրանք ամրապնդված են ուժով, ռիսկերը զգալիորեն մեծանում են:
«Ռուսաստանի համար Կովկասում այդ կետը առանձնահատուկ նշանակություն ունի։ Չափազանցություն չի լինի նույնիսկ այն առանցքային անվանելը։ Հիմնական մոդերատորի դերի պահպանումը (նույնիսկ Արևմուտքի հետ աճող մրցակցության և Թուրքիայի հետ «մրցակցային գործընկերության» պայմաններում) Մոսկվայի համար ազդեցություն է ապահովում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ Ղարաբաղից խաղաղապահների հեռանալը գրեթե ինքնաբերաբար կհանգեցնի ռազմակայանի դուրսբերմանը Գյումրիից, Երևանի իրական, այլ ոչ թե մեդիափիարային վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք, և դա այն պայմաններում, երբ առնվազն տնտեսապես Ադրբեջանն արդեն զգալիորեն ինտեգրված է արևմտյան նախագծերին»,-գրել է Մարկեդոնովը։
Ադրբեջանա-իրանական հարաբերությունների խիստ սրման համար նախադրյալներ չկան. Մարկեդոնով
Նրա խոսքով` ռուսական կողմից «հավասար հեռավորություն պահպանելը» ոմանք պատուհաս և անեծք են համարում, ոմանք էլ` կարևոր ռեսուրս։
Ակնհայտ է, որ այն ինչպես օգուտներ է բերում Մոսկվային, այնպես էլ սահմանափակում է նրան բազմաթիվ ուղղություններով։ Բայց Երևանի կամ Բաքվի միջև ինչ-որ «վերջնական ընտրություն» անելն այսօր սխալ է։ Տարբերակներ, իհարկե, հնարավոր են, բայց ավելի լավ է խուսափել դրանցից: Նրա կարծիքով` հարկ է նաև նկատի ունենալ, որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար այն դրական միտումների սառեցմանը, որոնք ուրվագծվում են Վրաստանում։
«Հասկանալի է, որ Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում (ոչ միայն կովկասյան, այլև սիրիական և ուկրաինական) շատ ավելի բարձր կլինի։ Այսպիսով, «ղարաբաղյան բանալու» համար պայքարելը կարևոր է։ Ցանկալի է` նվազագույն կորուստներով և առավելագույն օգուտներով»,-նշել է Մարկեդոնովը։
Քաղաքագետի կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանային կարգն Անդրկովկասում առանց Մոսկվայի մասնակցության հնարավոր է. միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։
Ռուս–հայկական հարաբերությունները լուրջ թեստ են անցնում. Մարկեդոնով
Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ռուսական պետությունը ներկա չի եղել Կովկասում կամ այնտեղ նվազագույն ներկայություն է ունեցել։ Ի վերջո, 2000-ականներին Բալկանները հաշտեցրին գրեթե առանց Ռուսաստանի մասնակցության։
«Սակայն այդպիսի կրավորական կեցվածքի հետևանքները վտանգավոր են ոչ այն պաճառով, որ Կրեմլի «կայսերական հավակնություններին» իբր հարված կհասցվի: Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է, դա ոչ մի րոպե չի կարելի մոռանալ։ Եվ այդ պատճառով պատասխանատվությունն Անդրկովկասում Մոսկվայի համար առանձնահատուկ է»,- ասել է Մարկեդոնովը։
Բացի այդ, ըստ նրա, ևս մեկ էմոցիոնալ-հոգեբանական պահ կա։ Ցանկացած երկիր հատուկ վերաբերմունք ունի իր մերձավոր հարևանության անվտանգության նկատմամբ։ Արևմուտքը, որպես պոտենցիալ խաղաղարար, Կովկասյան տարածաշրջանում գործում է և գործելու է ինչպես հեռավոր ծայրամասում` «չեն գոռում, չեն ծեծում, էլի շնորհակալ ենք»։ Մանրամասների և նրբությունների մեջ խորանալը Ռուսաստանի առանձնաշնորհն է։
ՌԴ-ին խաղաղություն է պետք, Արևմուտքին` «թղթի կտոր». Մարկեդոնովը` Մյունխենի հանդիպման մասին
«Ավաղ, ամեն ինչում չէ, որ այսօր (և երեկ) մենք ինքներս համապատասխանում ենք այդ բարձր նշաձողին։ Բայց գոնե հայտարարում ենք համապատասխանելու անհրաժեշտության մասին»,-գրել է Մարկեդոնովը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Լրահոս
0