00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

© Photo : Gor Tsarukyan (Գոռ Ծառուկյան)Անդերս Ֆոգ Ռասմուսեն Լաչինի միջանցքի սկզբնամասում
Անդերս Ֆոգ Ռասմուսեն Լաչինի միջանցքի սկզբնամասում - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Անդերս Ֆոգ Ռասմուսեն Լաչինի միջանցքի սկզբնամասում
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով` եթե Եվրոպան իր հարաբերություններն Ադրբեջանի հետ չօգտագործի Լաչինի միջանցքը բացելու համար, ապա հումանիտար ռիսկերը կարող են դառնալ հումանիտար աղետ:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որպեսզի նրան դրդի վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։
Այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրել է ֆեյսբուքի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Անդերս Ֆոգ Ռասմուսեն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։
«Այսօր այցելեցի Լաչինի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել էր ադրբեջանցիների կողմից»,–գրել է նա։
Անդերս Ֆոգ Ռասմուսեն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ` զրկվելով հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կյանքի փրկող դեղամիջոցներից և բուժօգնությունից։
«Եվրոպան չի կարող փակել իր աչքերը տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ` նրան մղելով վերացնել Լաչինի շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար ռիսկերը կարող է դառնալ հումանիտար աղետ»,–գրել է նա։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0