00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ ողբերգություն չէ, երբ մի պատգամավոր համակարգին չի հավատում. Փաշինյանը` Թորոսյանի մասին

© Photo : official site of the Prime ministger of RAՆիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը
Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը
Բաժանորդագրվել
Վարչապետը կարծում է, որ առողջապահության նախկին փոխնախարարի դեմ հարուցված քրգործը հասնելու է դատաքննության փուլին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում կան հոգևորականներ, որ Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չէ, երբ մի պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի` վերջին գրառումների վերաբերյալ հարցին։
Թորոսյանը, անդրադառնալով առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի ներկայիս տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված քրգործին, մարտի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող»։ Մյուս գրառումն էլ նա վերնագրել էր այսպես. «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։ Թորոսյանը նած նշել էր, որ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա։
ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը` իր հետ աշխատած մարդուն` իմ կողմից նշանակված, բայց իր կողմից առաջարկված, դժվար իրավիճակում պաշտպանելու, փորձելու ուշադրություն հրավիրել նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա։ Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ։ Քաղաքական առումով սա ևս մեկ ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը», որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում դատաքննությունը, որը ենթադրվում է` լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին»,– շեշտեց Փաշինյանը։
Նշենք, որ նախորդ հարցերից մեկին պատասխանելիս ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ գործը կհասնի դատաքննության փուլին, քանի որ գիտի նաև իրավապահ մարմինների ձգտումը, որ եթե կա տեսանելի հավանականություն, որ եթե գործը կարող է դատարանում կամ դատարանի ճանապարհին փլուզվել, ավելի լավ է` այդ գործը չսկսել։
Անդրադառնալով լրագրողի հաջորդ հարցին, թե արդյոք տեղեկություններ կան այն մասին, որ առաջիկա օրերին գլխավոր դատախազը կարող է խորհրդարան գնալ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով` Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ չունի։
«Մինչև այս պահը ինձ դեռ չի հաջողվել կերտել մեր երազած պետությունը, բայց ես հույս ունեմ մեր երազած պետությունը կկերտվի կա՛մ իմ, կա՛մ հետագա վարչապետների պաշտոնավարման ընթացքում»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք` մարտի 10-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:
Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են, Գևորգ Սիմոնյանն ու Բաբկեն Շահումյանը` կալանավորված։
Լրահոս
0