00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեբունին» և Էրմիտաժը համագործակցության պայմանագիր կստորագրեն. ի՞նչ է դա ենթադրում

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Բադալյան
Միքայել Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Բաժանորդագրվել
Թանգարանների ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Էրմիտաժ» արվեստի, մշակութային և պատմական թանգարանը նախատեսում են մեծացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Առաջիկայում համապատասխան պայմանագիր կստորագրվի, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Թանգարանների ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարին` Բադալյանի Էրմիտաժ կատարած այցի ժամանակ։ Միաժամանակ նախանշվել են փոխշահավետ համագործակցության ոլորտներ։
Բադալյանը կարևորեց Էրմիտաժի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծեց թանգարանի հետ առանձնահատուկ կապերը։ Նա հիշեցրեց, որ ժամանակին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին, հետո Բորիս Պիոտրովսկին, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանում, իսկ այժմ թանգարանի տնօրենը Բորիսի որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին է, որը ևս ջերմորեն կապված է Հայաստանի հետ։ Միխայիլի մայրը` Հռիփսիմե Ջանփոլադյանը, հայազգի գիտնական, հայագետ և արևելագետ-հնագետ էր։
Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը
«Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները պետք է ավելի գործնական հիմքերի վրա զարգացնենք։ Այժմ մենք շատ մոտ ենք ստորագրելու նոր պայմանագիր երկու թանգարանների միջև, և ներկայում աշխատում ենք պայմանագրի աշխատանքային տարբերակի վրա»,- ասաց Բադալյանը։

Ի՞նչ է նախատեսվում

Ինչպես պարզաբանեց Բադալյանը, վերոնշյալ պայմանագրով նախատեսվում է ավելի սերտացնել, զարգացնել հարաբերությունները ռուս գործընկերների հետ։ «Էրեբունի» թանգարանում նախատեսվում է ստեղծել Էրմիտաժի անկյուն, որտեղ տարբեր իրեր են ցուցադրվելու։
«Սա շատ մեծ հաջողություն է, քանի որ մեր այցելուների զգալի մասը ռուս զբոսաշրջիկներ են։ Դա կբարձրացնի թանգարանի կարգավիճակը և մյուս կողմից կնպաստի ռուս զբոսաշրջիկների հոսքին», - ասաց Բադալյանը։
Էրմիտաժում էլ կցուցադրվեն «Էրեբունի» թանգարանից որոշ իրեր, Ուրարտու սրահում կներկայացվեն ուրարտական շրջանի քարե կոթողային սեպագիր արձանագրություններ։ Էրմիտաժի հայտնի լաբորատորիայում կվերապատրաստվեն հայ մասնագետներ, վերականգնողներ։
Բադալյանը նշեց, որ Հայաստանում կան մետաղի, խեցեղենի վերականգնման մասնագետներ, սակայն տեքստիլի վերականգնման ուղղությունը շատ թույլ է զարգացած։ Մինչդեռ հենց Հայաստանում է ուրարտական ամենամեծ տեքստիլի հավաքածուն։
«Էրմիտաժն ունի ֆանտաստիկ մասնագետներ, որոնք կօգնեն ու կպատրաստեն մեր մասնագետներին»,- ասաց Բադալյանը։
Ռուս գործընկերներին ևս կարող է հետաքրքրել հայ մասնագետների փորձը ուրարտագիտության ասպարեզում։ Երևանը կարող է կամուրջ դառնալ ռուս և օտարերկրյա հնագետների, վերականգնողների և մի շարք այլ մարդկանց միջև։
Ինչպես անվտանգ ու անվճար շրջել Վերսալում կամ Սպիտակ տանը, տեսնել Լուվրն ու Էրմիտաժը
Միաժամանակ Artis Futura հիմնադրամի աջակցությամբ «Էրեբունին» և Էրմիտաժը կհրատարակեն Թեյշեբաին գրքույկը։ Էրմիտաժը կաջակցի նաև Երևանի թանգարանի նոր, արդիականացված գրադարանի համալրմանն ու զարգացմանը։ Այս առումով Էրեբունի թանգարանի գրադարանը շուտով կհամալրվի Էրմիտաժի կողմից հրատարակված վերջին կարևոր աշխատություններով և կատալոգներով։

Պեղումներ

Բադալյանը նշեց, որ համագործակցության շրջանակում կկազմակերպվեն համաժողովներ, փոխայցելություններ, Կարմիր բլուրի տարածքում պեղումներին կմիանան նաև ռուս մասնագետները։ Պեղումները կղեկավարի հայ-ավստրիական արշավախումբը։ Հայկական կողմը կաշխատի քարավանատան տարածքում, ավստրիականը՝ ամրոցից հարավ ընկած տարածքում։
Բացվել են 11-13-րդ դարերի հարուստ շերտեր. ավարտվել են «Լոռի բերդ քաղաքատեղի» պեղումները
Առաջիկայում պեղումներ կսկսվեն Երևանի Ձորաբերդ ամրոցի տարածքում։ Դրանց նպատակն է պարզել, թե ինչ ժամանակաշրջանի հուշարձանի հետ գործ ունեն։
Ֆրանսիացի գործընկերների հետ աշնանը պեղումներ են նախատեսվում նաև Էրեբունու տարածքում։
Լրահոս
0