00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանյան խոշոր բանկը պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր գնել

© Sputnik / Aram GareginyanԱշոտ Մինասյանը
Աշոտ Մինասյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2023
Աշոտ Մինասյանը
Բաժանորդագրվել
Հայաստանում, ինչպես և զարգացող այլ երկրներում, ֆինանսական շուկաներում շահութաբերությունն ավելի բարձր է, քան Արևմուտքում։ Արևմտյան բանկերն ուզում են այս առավելությունը հասանելի դարձնել իրենց հաճախորդներին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գլոբալ բանկերից մեկն առաջին անգամ պատրաստվում է ՀՀ դրամով պետական պարտատոմսեր ձեռք բերել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Armbrok ներդրումային ընկերության ակտիվների կառավարման և բրոքերային ծառայությունների վարչության պետ Աշոտ Մինասյանը Երևանում անցկացվող Cbonds կապիտալի շուկայի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ։
Նա պարզաբանեց, որ խոսքը ոչ թե արտարժութային պետական պարտատոմսերի (եվրաբոնդերի), այլ հայկական դրամով արժեթղթերի մասին է։ Ընդհանուր առմամբ զարգացող երկրներում արևմտյան ներդրողների համար շահավետ է փոխարկել իրենց գումարները և ներդրումներ կատարել լոկալ արժույթներով, որոնք ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն:

«Մենք տեսնում ենք գլոբալ բանկերի իրական հետաքրքրությունը ու մոտ ենք դրանցից մեկի հետ առաջին գործարքին։ Այս գործարքի տեսակը նրանք պատրաստվում են դարձնել ներդրումային գործիք իրենց հաճախորդների համար՝ ի դեմս արևմտյան ներդրումային ֆոնդերի», - ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` միակ խնդիրը հայկական շուկայի փոքր ծավալներն են, ինչը նշանակում է, որ հայկական արժեթղթերը համեմատաբար ցածր իրացվելի են։ Սակայն հետաքրքրությանը զուգահեռ, կաճի նաև ներդրողների թիվը, հետևաբար` նաև շուկայի ծավալը: Իհարկե, ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացումը, որը տեղի է ունենում վերջին մեկ տարվա ընթացքում, հանգեցնում է նրան, որ կապիտալը զարգացող երկրներից հոսում է դեպի զարգացած երկրներ: Սակայն, Մինասյանի խոսքով, միևնույն է` հայկական արժեթղթերը, ամերիկյանների համեմատ, եկամտաբերության բավականին զգալի տարբերություն ունեն՝ մոտ 11,5 տոկոս 5–ի դիմաց (եթե համեմատենք միջնաժամկետ պարտատոմսերը)։
«Սա էական տարբերություն է, իսկ եթե հաշվի առնենք վերջին մեկ տարվա ընթացքում դրամի արժևորումը դոլարի նկատմամբ, ապա ստացվում է, որ մեկ տարի առաջ եկած ներդրողներն այսօր լրացուցիչ 20% վաստակած կլինեին փոխարժեքի փոփոխության հաշվին», - նշեց նա:
Օտարերկրյա ներդրողներին նախևառաջ առաջարկվում են պետական պարտատոմսեր, քանի որ պետությունը դիտվում է որպես ավելի հուսալի թողարկող, իսկ պետական արժեթղթերը` ավելի իրացվելի (այսինքն՝ հեշտ վաճառվող): Բացի այդ, այսօրվա դրությամբ արտերկրից հայկական արժեթղթերի գնման էլեկտրոնային «կամուրջը» (Clearstream միջազգային քլիրինգային համակարգի միջոցով) գործում է միայն պետական պարտատոմսերի համար։
«Այժմ մեր խնդիրն է ավելացնել ոչ ռեզիդենտների մասնաբաժինը պետական պարտատոմսերում։ Դրանից հետո կարելի է խոսել նաև կորպորատիվ թղթերի համար տեխնիկական հնարավորություններ բացելու մասին», - ավելացրեց ֆինանսիստը։
Ընկերության հաճախորդների թվում արդեն կան Ռուսաստանի ռեզիդենտներ, որոնք ներդնում են հենց պետական պարտատոմսերում։ Նրանց հետաքրքրությունը է՛լ ավելի մեծ է ի հաշիվ նրա, որ Հայաստանում որևէ խտրական մոտեցման չեն ենթարկվում։ Ի հակառակ սրա` խոշորագույն արևմտյան քլիրինգային համակարգերում (ինչպես Clearstream-ում, այնպես էլ Euroclear-ում) այժմ ռուսաստանյան ներդրողների հաշիվները տարանջատվում են, ինչը նախկինում չի արվել: Նման պրակտիկան կիրառվում է նույնիսկ այն ներդրողների համար, որոնք կապված չեն Ռուսաստանի Դաշնության կառավարության կամ պատժամիջոցների տակ գտնվող որևէ կազմակերպության հետ:
Այս գործողությունները որևէ բացատրություն չունեն, ինչը ստիպում է ենթադրել, որ մի օր այդ հաշիվները կարող են զանգվածաբար արգելափակվել։
«Այս առումով հայկական բոնդերում ներդրումներն ավելի պաշտպանված են։ Հավանականությունը, որ Հայաստանում նման բան տեղի կունենա, շատ ավելի ցածր է», - ավելացրեց Մինասյանը։
Նա նշեց, որ ռուսաստանյան ներդրողները կարող են արժեթղթեր գնել Հայաստանում՝ նույնիսկ տեղական բանկում հաշիվներ չբացելով։ Ամենակարևորն այն է, որ հաճախորդը լինի թափանցիկ ու պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված չլինի։
Լրահոս
0