«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կմնա կալանքի տակ

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Դատարան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցի դեմ բողոքը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հրապարակվել է դատական դեպարտամենտի Telegram–յան ալիքում։
«Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
ՊԵԿ–ը հայտնաբերել է «Նոր Զովք» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը
Լրահոս
0