00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:59
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առկա է բարենպաստ մթնոլորտ. Հայաստանը և Իրանը պետք է միատեղեն ջանքերը բոլոր ոլորտներում

© Sputnik / Andranik GhazaryanԻրանագետ Ժաննա Վարդանյանը
Իրանագետ Ժաննա Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Իրանագետ Ժաննա Վարդանյանը
Բաժանորդագրվել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց համատեքստում Իրանի դերակատարությանը։ Վարդանյանը հանգամանորեն անդրադարձել է տարածաշրջանում հարևանների հետ Իրանի հարաբերություններին, դրանց դրսևորման առանձնահատկություններին։
Ստորև ներկայացնում ենք Ժաննա Վարդանյանի հետ զրույցի առավել կարևոր հատվածները։

Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների մասին

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ եղել են խնդրահարույց` սկսած դեռ Ադրբեջանի կազմավորումից։ Այդ հարաբերություններում առկա են խորքային խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում` հանգեցնելով սրացումների։
Նմանատիպ շրջափուլեր արձանագրվել են նաև վերջին երեսուն տարիների ընթացքում։ Մի դեպքում պատճառ են դարձել Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացումն ու այդ երկրից ռազմական գնումները, մեկ այլ դեպքում` շիա մահմեդականներին Ադրբեջանում հալածանքների ենթարկելը, մեկ ուրիշ դեպքում` Կասպից ծովի կարգավիճակի և ջրային սահմանների հետ կապված տարաձայնությունները։ Հիմնախնդիրների փունջը արցախյան 44-օրյա պատերազմից հետո համալրվել է ևս մեկով`այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» առնչվող խնդրով, և Իրանն արդեն հայտարարել է, որ դա կարմիր գիծ է իր համար, այսինքն` չի հանդուրժելու սահմանների փոփոխություն մեր տարածաշրջանում։
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը խախտել է Իրանի օդային սահմանները
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարումը ոչ թե գնալով թուլանում է, այլ վերջին տարիներին նոր թափ է առել, և հարաբերությունները սրվում են հատկապես Ադրբեջանի կողմից, որտեղ իրանամետ հայացքներ ունեցող անձանց ձերբակալությունները կրում են արդեն մասսայական բնույթ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ինքն է իր գործողություններով հրահրում սադրանքներ, որպեսզի միջազգային հարթակներում մեղադրի Իրանին։

Իրանի կողմից Ադրբեջանին զսպող մեխանիզմների գործարկման մասին

Ստացվել է այնպես, որ մեր տարածաշրջանում Իրանն իր բոլոր հարևանների մեջ ամենավատ հարաբերություններն ունի հենց Ադրբեջանի հետ, քանի որ Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքներն առաջին հերթին հնչում են Ադրբեջանից, որն արցախյան պատերազմում հաղթելուց հետո շատ է հոխորտում` թիկունքում ունենալով Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը։ Հաշվի առնելով այդ ամենը` Իրանը գործի է դնում տարբեր լծակներ ու թեև հակված է հարաբերությունները կարգավորել նախևառաջ դիվանագիտական խողովակներով, բայցևայնպես բացառված չէ նաև անհրաժեշտության դեպքում կոշտ քայլերի կիրառումը։ Մյուս կողմից Իրանը փորձում է Ադրբեջանում հենվել շիա հավատացյալների վրա` ավելի ընդլայնելով իր ազդեցության շրջանակները հարևան երկրում։ Ըստ էության` այդ միջոցն աշխատել է, որովհետև Ադրբեջանն այդ գործոնը չեզոքացնելու համար դիմում է բռնաճնշումների` արգելելով ցույցերի անցկացումն ու սահմանափակելով ազատ խոսքի դրսևորումները։
Իրանի ուղերձը տարածաշրջանին. ինչ է վկայում դեսպանների փոփոխությունը ՀՀ-ում և Ադրբեջանում
Իրանն օգտագործում է նաև տնտեսական ու տարանցիկ փոխադրումների լծակը, քանի որ այդ երկրով է անցնում Նախիջևանն Ադրբեջանին կապող ցամաքային ճանապարհը, հետևաբար Թեհրանը ցանկացած պահի կարող է Բաքվին իր տեղը ցույց տալ։ Զսպող մեխանիզմ է դիտարկվում հատկապես Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժությունների հաճախակի անցկացումը, որոնք արցախյան պատերազմից հետո կրում են արդեն պլանային բնույթ։ Իրանն իր զինված էլիտար ստորաբաժանումները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, որոնք ծառայություն են իրականացնում մարտական պատրաստվածության բարձր աստիճանով։ Իրանն այդպիսով ամրացում է իր հյուսիսարևելյան սահմանները, որտեղից եկող սպառնալիքները վերածվել են նոր մարտահրավերի, ուստի զորավարժանքների միջոցով պարբերաբար դիմում է ուժի ցուցադրման, ինչն էլ իրարանցում է առաջացնում Ադրբեջանում։ Իրանական կողմը փորձում է նախազգուշացումների միջոցով կանխել պաշտոնական Բաքվի հնարավոր գործողությունները, որոնք կարող են ուղղվել հատկապես Սյունիքի դեմ։

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը կանխելու ջանքերի մասին

Պարբերաբար ագրեսիա իրականացնող Ադրբեջանի վարքագիծն ու նրան հրահրող և աջակցող Թուրքիայի պահվածքը բնականաբար տարածաշրջանի օգտին չեն, հետևաբար Իրանը միշտ հանդես է գալիս ռազմական գործողությունների դեմ։ Այստեղ ոչ միայն սահմանների փոփոխության խնդիրն է, այլև Իրանի տարածք էսկալացիայի ներթափանցման վտանգը։ Դեռ արցախյան պատերազմի օրերին որոշ արկեր ընկան Իրանի տարածքում, այդտեղ պարբերաբար հայտնվեցին իսրայելական արտադրության անօդաչու սարքեր։ Կար նաև մտավախություն, որ Ադրբեջանի կողմից վարձված ահաբերկիչները նույնպես կարող էին հատել սահմանն ու հայտնվել Իրանում։ Թեհրանում այսօր էլ չեն բացառում այն հեռանկարը, որ տարբեր խաղացողներ միտումնավոր կերպով էսկալացիան կտեղափոխեն Իրան։

Ադրբեջանի վրա Իսրայելի ազդեցության և նրա միջոցով հակաիրանական գործունեություն ծավալելու մասին

Իսրայելը միշտ էլ Ադրբեջանին դիտարկել է որպես հակաիրանական գործողությունների հարթակ` լինի դիվերսիա, ինչպես, օրինակ, միջուկային ոլորտում ներգրավված գիտնականների սպանություններ կամ գաղտնի փաստաթղթերի հափշտակություն։ Եղել են բազմաթիվ փաստացի հրապարակումներ առ այն, որ Ադրբեջանը Թել–Ավիվի դրդմամբ մասնակցել է հակաիրանական գործողություններին, և իսրայելական հետախուզական բնույթի որոշ անօդաչուներ հարևան երկիր են ներթափանցել հենց Ադրբեջանից, որն այժմ արդեն գործում է բացահայտ` առանց նպատակադրությունը թաքցնելու։ Այդ մասին է վկայում նաև Իսրայելում դեսպանատան բացումը։ Երկու երկրները միավորել են ուժերն ընդդեմ Իրանի, և հետագա համատեղ գործողությունների ընթացքը ցույց կտա, թե Ադրբեջանը վերջնականապես գիծ քաշել է արդյոք Իրանի հետ հարաբերությունների վրա։

Հայաստանի դիրքավորումն իրանա–ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին

Հայաստանի համար հիմա ձևավորվել է շատ բարենպաստ մթնոլորտ` Իրանի հետ բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու առումով։ Իրանական փորձագիտական շրջանակները խստորեն քննադատում են նախկին իշխանությունների պրոադրբեջանական քաղաքականությունը` վկայակոչելով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունները։ Ժամանակին Մեջլիսի պատգամավորներն ու աղոթապետերը կարող էին ասել, թե Արցախն իսլամական հող է, բայց հիմա Իրանում առաջ են տանում այն գիծը, որ թուրք–ադրբեջանական տանդեմի վերջնական թիրախը ոչ այնքան Արցախն ու Սյունիքն են, որքան Իրանը, որտեղ նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործում են որպես գաղտնաբառ, որի գործարկումից կարող է սկսվել Իրանի մասնատումը։
Թեհրանը Բաքվից բացատրություն է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության համար
Հայաստանն անշուշտ պետք է օգտվի առկա իրավիճակից` իր ձայնն ավելի լսելի դարձնելու իրանական հանրության շրջանում և հետևողականորեն բացատրի, որ Արցախը պաշտպանական ամրոց է ոչ միայն հայության, այլև հենց Իրանի համար, ուստի անհրաժեշտ է այդ ուղղությամբ ուժերը միատեղել` բացելով միասնական քարոզչական ճակատ։

«3+3» ձևաչափի արդյունավետության և հեռանկարի մասին

Սա այն հարթակն է, որի կենսագործունեությամբ առաջին հերթին շահագրգռված է Իրանը` դեռ սկզբնավորման փուլից սկսած։ Տարիներ առաջ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջայց կատարեց, որպեսզի կյանքի կոչվեր նշված ձևաչափի գաղափարը։ Թեև շուրջ երկու տարի է, ինչ տվյալ հարթակում որևէ հանդիպում չի կայացել, սակայն Թեհրանում հայտարարում են, որ պատրաստ են հյուրընկալել կողմերին, ընդ որում` այդ մասին իրանցիներն ասում են բոլոր հարևանների հետ հանդիպումների ժամանակ` շեշտելով այն հանգամանքը, որ «3+3»–ը զերծ է արտաքին ուժերի միջամտությունից և որ առկա հիմնախնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանի երկրների ջանքերով։ Տվյալ մոտեցումը Իրանի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ գերակայություններից է։
Էբրահիմ Ռայիսին կայցելի Սաուդյան Արաբիա
Այդուհանդերձ դժվար է նշված ձևաչափի հետագա կենսագործունեությունն ապահովել` հաշվի առնելով իրանա–ադրբեջանական լարված հարաբերություններն ու Վրաստանի չեզոք դիրքորոշումը։ Մյուս կողմից էլ Թուրքիան Ադրբեջանի հետ այլևս շահագրգրվածություն չեն ցուցաբերում հարթակի հետագա գործարկման հարցում, բայց եթե վերստին դրա կարիքը զգան, ապա ամեն ինչ կարող է հիմնավորապես փոխվել։
Լրահոս
0