00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ–ն ու Իրանը կհակազդեն թուրք–ադրբեջանական և իսրայելական ագրեսիային, եթե նրանց միանա ՌԴ–ն

ՀՀ–ն ու Իրանը կհակազդեն թուրք–ադրբեջանական և իսրայելական ագրեսիային, եթե նրանց միանա ՌԴ–ն
Բաժանորդագրվել
Իրանագետ Լիանա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևան-Մոսկվա-Թեհրան առանցքը միանգամայն իրատեսական է համարել, եթե իհարկե Հայաստանը արձագանքի այդ ձևաչափին։
Հայաստանը, Իրանն ու Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ու ազդեցության լծակներն ունեն տարածաշրջանում թուրք–ադրբեջանական և իսրայելական հնարավոր ագրեսիային հակազդելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Լիանա Պետրոսյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի արտահայտած դիրքորոշումը Երևան-Մոսկվա-Թեհրան փոխգործակցության արդյունավետության մասին։
«Իրանը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունն ու դաշնակցությունը։ Ինչ վերաբերում է Հայաստան–Իրան համատեղ գործողություններին կամ թուրք–ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությանը դիմագրավելուն, կարծում եմ, որ կողմերը բոլոր հնարավորություններն ու ազդեցության լծակներն ունեն, որով կկարողանան հակազդել թուրք–ադրբեջանական և իսրայելական հնարավոր ագրեսիային, եթե նրանց միանա նաև ռուսական ներուժը»,– ասաց իրանագետը։
Նրա խոսքով` տարածաշրջանում իրավիճակն այսօր պայմանավորվում է երկու հիմնական գործոնով. առաջինը` թուրք–ադրբեջանական տանդեմի նպատակն է Հայաստանի հաշվին տարածաշրջանում առավելության հասնել, ինչը որոշակիորեն վնասում է Իրանին։ Երկրորդը Իսրայելի գործոնն է, որն ամեն կերպ փորձում է հիմնավորվել Ադրբեջանում ու այդ երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։
Ինչ վերաբերում ՌԴ–ին, Լիանա Պետրոսյանն արձանագրում է, որ որքան էլ Ռուսաստանը զբաղված լինի ուկրաինական խնդրով, այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում է պահում նաև Իրանի հետ համագործակցության սերտացումը։ Այս տեսակետից մասնագետը Թեհրան–Երևան–Մոսկվա առանցքը միանգամայն իրատեսական է համարում, եթե Հայաստանը ևս արձագանքի այդ ֆորմատին, ինչը մինչ այս պահը դեռ չի արվել։
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվին 4 դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու համար
«Հայաստանի որդեգրած քաղաքական գիծը տարբեր փոփոխությունների է ենթարկվում։ Մենք վերջերս ականատես եղանք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը ՀՀ–ի տարածքում, այն դեպքում, երբ իրանական կողմից պարբերաբար կոչեր էին հնչում, որ որևէ օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում Իրանի համար ցանկալի չէ։ Հաշվի առնելով Իրան–Արևմուտք հարաբերությունները` ՀՀ–ի որդեգրած արևմտյան քաղաքական գիծը գուցե թույլ չի տալիս հայացքն ուղղել դեպի Իրանի հետ ռազմական համագործակցություն»,– կարծիք հայտնեց Պետրոսյանը` նկատի ունենալով ինչպես Իրանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու, այնպես էլ Իրանից սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրանական Shargh պարբերականի հետ զրույցում խոսել էր Հայաստան-Իրան-Ռուսաստան հարաբերությունների և դրանով թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու մասին։ Վանեցյանի համզոմամբ՝ Իրանն իր վարքագծով փորձում է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքի ֆոնին։
Լրահոս
0