00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանը` ի պատասխան ՔԿ–ի

© Sputnik / Aram Nersesyan44–օրյա պատերազմում զոհվածների հարազատները ՀՀ քննչական կոմիտեի մոտ
44–օրյա պատերազմում զոհվածների հարազատները ՀՀ քննչական կոմիտեի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Բաժանորդագրվել
Վահան Հովհաննիսյանը կոչ է արել թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՔԿ հայտարարությանը։
Հայտնել էինք, որ երեկվանից ծնողները ՔԿ–ի առջև նստացույց են անում` պահանջելով Եռաբլուրի դեպքերով մեղավոր ոստիկաններին մեղադրանք առաջադրել։ Նշենք, որ խոսքը 2022թ. սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության օրվա դեպքի մասին է, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։ Ի պատասխան ՔԿ–ն այսօր հայտնել էր, թե ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։
Փաստաբանն ասում է, որ եթե ՔԿ–ի դիրքորոշումը դա էր, ապա ինչու այն չտարածվեց երեկ ժամը 15-ից հետո, որ ծնողներն էլ իրենց անելիքն իմանային ու գուցե, օրինակ, գիշերը ՔԿ–ի առջև չմնային։
«Իրականում քննչական կոմիտեի պարզաբանումը չպարզաբանում էր. ՔԿ–ն ասում է, որ ծնողները չեն համագործակցում իրենց հետ։ Կոչ եմ անում հենց հիմա հրապարակեն քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի` օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին համագործակցել ՔԿ հետ։ Այդպիսի որևէ իրավական նորմ` համագործակցության պահանջ, գոյություն չունի, ծնողները համագործակցում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ծնողների պահանջի «անօրինական լինելուն», ապա փաստաբանը կոչ է անում ՔԿ–ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ Հովհաննիսյանը պնդում է` միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։
Հովհաննիսյանը նշում է, որ ոստիկանների հետ երկրորդ-երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական-մեխանիկական բնույթ են կրում, այսինքն` գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ–ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար. կոմիտեն հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են։
Հարցին, թե ինչնէ պատճառը, որ ՔԿ–ն այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես նման ցուցում չունեն։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատների բողոքի ակցիան ՀՀ քննչական կոմիտեի մոտ
 - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև
Լրահոս
0