00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ ինչ–որ պահի Փաշինյանն իրեն Մեսիա հռչակի. Լևոն Տեր–Պետրոսյան

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2023
Լևոն Տեր–Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ վարչապետը վերջապես պետք է որոշի` իշխանությունն իրեն ժողովո՞ւրդը, թե՞ Աստված է շնորհել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրջագույն երկընտրանքի առջև է: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության՝ որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: ՀՀ առաջին նախագահը կարճ հոդված է գրել, որում անդրադարձել է կառավարության և եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Այն հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:
«Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում»,– գրել է Լևոն Տեր–Պետրոսյանը։
Նա անդրադարձել է օրերս ԱԺ–ում Փաշինյանի ելույթին, որում նա նշել էր, թե «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։
Փաշինյանը մեջբերել էր Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված, թե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում»։
ՀՀ առաջին նախագահը համաձայնում է վարչապետի հետ, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն Տեր–Պետրոսյանը նաև հավելում է, որ Փաշինյանը գաղափար անգամ չունի, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը:
Սիմոնյանը ոչինչ չի հասկացել Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից. Մուսինյանը պատասխանել է
«Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը և օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը»,– նշում է Հայաստանի առաջին նախագահը։
Ուստի այս տրամաբանությամբ, եթե իշխանությունն Աստծո կողմից է շնորհված, ուրեմն Փաշինյանը պարտավոր է ենթարկվել եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին: Նախագահի կարծիքով` վարչապետ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի` ի վերջո ժողովո՞ւրդը, թե՞ Աստված է իրեն իշխանություն շնորհել։
«Թեև բացառված չէ, որ նա, պայծառատեսության ինչ-որ պահի, նաև իրեն Մեսիա (Փրկիչ) հռչակի և վերջ»,– իր հոդվածը եզրափակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում հնչեցրած արտահայտությունը` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ, աղմուկ էր բարձրացրել հատկապես եկեղեցականների շրջանում։ Շատերն արձագանքել էին վարչապետի հայտարարությանը։
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ՀՀ իշխանությանը հորդորել էր վերջ տալ մանկամտությանը, խլությանն ու համատարած վատությանը և, որպես Մայր Եկեղեցու հարազատ զավակներ, լսել աշխարհի քաոսում բարձր հնչող Սուրբ Էջմիածնի արդար և արթնացնող խոսքերը: Վահրամ ավագ քահանա Մելիքյանն էլ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել էր Պողոս առաքյալի խոսքերով, այն է` «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Լրահոս
0