00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». ինչու 5 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, 22 ապրիլի, 2018 թ.
Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, 22 ապրիլի, 2018 թ. - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2023
Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, 22 ապրիլի, 2018 թ.
Բաժանորդագրվել
Հրաժարականի իրական պատճառը, իհարկե, այն մթնոլորտն էր, որը ստեղծվել էր հանրապետականների արդեն հավերժ թվացող իշխանության ընթացքում։
5 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Դա կատարվեց այսպես. «Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ. առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան։ Ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, հետո այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով, այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել։ Եվ երբ որոշ ժամանակ անց տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով։ Պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո′»։
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». ինչու 5 տարի առաջ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը
Հրաժարականի իրական պատճառն, իհարկե, այն մթնոլորտն էր, որը ստեղծվել էր հանրապետականների արդեն հավերժ թվացող իշխանության ընթացքում։ Նրանց ինքնավստահությունը հասել էր գագաթնակետին՝ «20 տարի էլ միայն մենք ենք իշխելու», «բոլոր վարչապետների ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, այսինքն, պետք է անպայման ստանան մեր «դաբրոն»։
Խաղաղության համար պայքարելու ենք մինչև վերջին հայը. փոքրացող երկիրը և իշխանության օրակարգը
Ոչ արդար ընտրություններ, երբ ակնհայտ խախտումներ թույլ չէին տրվում, բայց մշակված էր ձայներ ստանալու շատ հստակ մեխանիզմ՝ կողմնակիցների մոբիլիզացում, քարոզչական ապահովում, վարչական ռեսուրսի հմուտ օգտագործում, ընտրարշավի լուսաբանման կանոնների խորամանկ շրջանցում։ Տարբեր հեռուստաալիքներում աշխատելիս ինքս եմ ականատես եղել, թե դա ինչպես էր արվում։ Ենթադրենք, յուրանքանչյուր թեկնածուին կամ քաղաքական ուժին տրամադրվում էր 5 րոպե եթերաժամանակ։ Իշխող կուսակցության առաջնորդը գնում էր, ասենք, Արագածոտնի մարզ և այնտեղ կտրում նոր բացված արտադրամասի կարմիր ժապավենը. դա լուսաբանվում էր 5 րոպե, հետո էլ նույն մարդը հանդիպում էր մարզի ընտրողների հետ՝ դա էլ 5 րոպե, և ստացվում էր, որ մնացած բոլոր թեկնածուներին հատկացվում էր 5-ական րոպե, իսկ հանրապետականների շեֆին՝ երկու անգամ ավելի։
Բայց դա, իհարկե, չարյաց փոքրագույնն էր։ Համատարած էին դատական համակարգի կախվածությունը գործադիրից, կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, հարստության անթաքույց ցուցադրումը։ Երբ այս ամենին ավելացավ վարչապետ չդառնալու խոստումից հետ կանգնելը, մարդկանց բացասական վերաբերմունքը կրկնապատկվեց։ Ու կարծես չնկատելով այս ամենը, իշխանությունը սկսեց մեկը մյուսի հետևից վճռորոշ սխալներ թույլ տալ։ Թերագնահատվեցին հանրության տրամադրությունները։ Վարչապետ չնշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչը, որոշ աղբյուրների համաձայն, խիստ բացասաբար ընդունվեց Մոսկվայում։ Փորձ արվեց «մաշեցնել» շարժումը, ինչը մի քանի անգամ հաջողվել էր։
Գերագնահատվեցին սեփական ուժերը։ Միգուցե պատճառն այն էր, որ հանրապետականները չէին ցանկանում հրաժարվել պատրանքներից։ Այնինչ, ժողովրդի վերաբերմունքի ամենավառ ապացույցն է թեկուզ այն, որ այսօրվա խորհրդարանում Սերժ Սարգսյանին հարող խմբակցությունը մի քանի անգամ ավելի փոքր է, քան Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ուժինը։ Եվ վերջապես, հանրապետականները մեծամտաբար անտեսեցին նոր շարժման ղեկավարների վճռականությունը և մինչև վերջ գնալու նրանց պատրաստակամությունը։ Իսկ երբ գիտակցեցին, որ սխալ էին, արդեն ուշ էր։
Ինչո՞ւ ուժ չկիրառվեց։Իմ կարծիքով, այս հարցին պատասխանելիս մենք չակերտավոր «շնորհակալություն» պիտի հայտնենք նախորդ նախագահներին։ 96 թվականին ժողովուրդը չէր հավատում, որ հայը հայի դեմ զենք կկիրառի, էդպիսի բան չէր եղել տասնամյակներ շարունակ։ Բայց եղավ՝ փառք Աստծո, առանց զոհերի։ 2008 թվականին կրկնվեց՝ արդեն զոհերով։ Եվ եթե նույնը տեղի ունենար երրորդ անգամ՝ 2018 թվականին, կարելի կլիներ պնդել, որ մեր պետությունը չի կայացել նույնիսկ անկախություն ձեռք բերելուց ավելի քան քառորդ դար անց, և բոլոր սկզբունքային հարցերը մեզ մոտ լուծվում են զենքի ու ձերբակալությունների միջոցով։
ՄԻՊ թեկնածուների ներկայացումը ԱԺ հանձնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Առայժմ սահմանափակվում են իրար աչքի խփելով կամ իրար վրա թքելով, իսկ հետո...
Եվ իհարկե, չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխության լիդերները շատ ճիշտ ռազմավարություն էին ընտրել, ընտրողների «սրտից էին խոսում», խոստանում էին «փռել ասֆալտին», «ծեփել պատին», իսկ դա, անկեղծ լինենք, մեր ժողովրդի առնվազն մի զգալի մասին շատ է դուր գալիս։
Արդյունքում նոր ուժի հեղինակությունը հասավ աննախադեպ ցուցանիշների։ Այլ հարց է՝ թե ինչպես նրանք օգտվեցին այդ բացառիկ հնարավորությունից։ Ինչ նպատակներ իրականացնելու համար օգտագործեցին ընտրողների միանշանակ վստահությունը։ Ու երբեմն մտածում ես՝ միգուցե հենց սա է մեր բոլոր դժբախտությունների պատճառը. ախր այնքան դյուրահավատ ենք, որ պատրաստ ենք անվերապահորեն վստահել բոլորին, այնինչ, դեռ Ֆրանսիական հեղափոխության հայտնի գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերն էր ասում. «Քաղաքացու գլխավոր առաքինությունը անվստահությունն է»։
Լրահոս
0