00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել․․․

© Sputnik / Aram NersesyanԱրարատ լեռը
Արարատ լեռը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Բաժանորդագրվել
Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել՝ իշխանությունը մի կողմից փորձում է ցույց տալ, որ Ցեղասպանության հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, մյուս կողմից ամեն ինչ անում են թուրքական կողմին համոզելու համար, որ մտադրություն չունեն սևեռվելու այդ խնդրի վրա։
Շատերի կարծիքով` դրա վառ ապացույցն է նաև այն, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյանը,–խմբ.) ապրիլի 24-ի նախօրեին, չգիտես ինչու, հիշել է ոչ թե Թուրքիայի տարածքում մնացած Արարատը, այլ հայաստանյան Արագածը, իսկ այդ օրվա առիթով հղած ուղերձի անգլերեն տարբերակում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործված է Մեծ եղեռն որակումը։
Ադրբեջանական ծրագրի իրագործման լավագույն պայմանները հենց մենք ենք ստեղծել
Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն անթաքույց հեգնում է. «Գործողությունների հերթականությունն ավելի քան կանխատեսելի է․
ա) Արագածի նկար որևէ մեկի տանը չկա,
բ) Mec Eghern,
գ) Ողբերգություն,
դ) Ցեղասպանության փաստը կասկածի տակ են դրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ համաձայնություն տալով պատմաբանների հանձնաժողովին,
ե) Թուրքերը չէին ուզում հայերին ցեղասպանել ու հայրենազրկել, ռուսներն են մեղավոր,
եվ վերջապես
զ) Իմ սխալն այն է, որ 2018-ին չեմ ասել, որ խաղն ավարտված է»։
Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել․․․
Մեկ այլ օգտատեր նույնպես անդրադարձել է «Մեծ եղեռն» բառակապակցությանը՝ հիշեցնելով, որ Ջո Բայդենից առաջ Ամերիկայի նախորդ նախագահները, թերևս բացի Ռոնալդ Ռեյգանից, չցանկանալով վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, Ցեղասպանությունն անվանում էին Մեծ եղեռն։ Ո՞վ կմտածեր, որ կգա ժամանակ, երբ նույնը կանեն հենց Հայաստանի իշխանությունները։
Մեջբերեմ. «Տարիներ շարունակ, երբ ԱՄՆ-ի կամ այլ երկրների կառավարությունները հրաժարվում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «կռուտիտ» էին անում՝ գործածելով «Մեծ եղեռն» տերմինը: Այս տարի Twitter-ի պաշտոնական էջում այդ «կռուտիտն» արել է Փաշինյանի կառավարությունը՝ սեփական պատմության, ժողովրդի հանդեպ: Եթե Իսրայելում կառավարությունն ու նրա ղեկավարը նման ձևով կասկածի տակ դնեին Հոլոքոստը, իշխանության կաբինետներից անմիջապես կտեղափոխվեին ազատազրկման վայրեր»:
Գաղտնիք չէ, որ այս օրերին, երբ Բաքուն, արհամարհելով իր իսկ ստորագրած բոլոր համաձայնագրերը, միջազգային կառույցների և առանձին պետությունների հորդորները, հետևողականորեն անում է ամեն ինչ, որպեսզի հայերը վերջնականապես հեռանան Արցախից, Երևանում և Ստեփանակերտում տիրող տրամադրությունները լավատեսական չես անվանի։
Դժվար է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջել Ադրբեջանին զսպող միակ ուժից
Բայց կա նաև այսպիսի կարծիք, որն արտահայտված է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի էջում.
«Դիմում եմ Արցախում բնակվող մեր եղբայրներին ու քույրերին։ Ադրբեջանը գնում է «վա բանկ», ձեր շրջանում խուճապ են տարածելու, սպառնան, հնարավոր բոլոր գործիքները օգտագործելու են՝ անձնագրի թեմա, լիարժեք բլոկադայի թեմա ու մնացյալը: Եթե ձեր կամքն ու հավատքը անկոտրում են, պայքարի մոտիվացիան անսասան, ուրեմն ոչ միայն ապրելու ենք մեր հայրենի հողում, այլև ուրիշ կարգավիճակում, քան հիմա: Հավատացնում եմ` կտրուկ է իրավիճակը փոխվելու, շատ կտրուկ: 1980-ականների վերջին մենք ավելի վատ վիճակներում ենք եղել, բայց դա արդյոք մեզ ու հատկապես ձեզ կոտրել է։ Ո′Չ: Հավատացնում եմ ձեզ, դուք հենց էսօր եք պետություն դառնում։ Իսկ Հայաստանի փրկությունը գալու է Արցախից»։
Այս նույն միտքն է արտահայտում մեկ այլ օգտատեր։
«Էդպես էլ չգիտակցվեց, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության առանցքը,- գրում է նա՝ ցավով փաստելով,–երբ մեր սպորտսմենները դառնում են Եվրոպայի չեմպիոն կամ մեդալակիր`վայ֊պատրիոտների մի հոծ զանգված նույն րոպեին ֆոտո-վիդեո ա տարածում էդ թեմայով, «այյո՜ո», «կեցցե′ս», չգիտեմ ինչ։ Իսկ որ նույն րոպեներին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ ա դնում Բերձորի միջանցքում ու փաստացի տարանջատում Արցախը Հայաստանից` էդ նույն վայ֊պատրիոտները ծպտուն չեն հանում ուղղակի։ Հեշտ ա, չէ՞, հաղթանակին տեր կանգնելը, բայց քայքայվող պետականության հարցում ջայլամի կեցվածք ընդունելը»։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
«Շահեկան» պատասխանատվություն, որը տարրալուծվում է ինչպես շաքարը թեյի բաժակում
Եվ ավարտեմ առաջին հայացքից մանկական, բայց իրականում բոլորովին էլ ոչ մանկական պատմությունով, որը ներկայացրել է օգտատերերից մեկը.
«Արեգը երեկ հեռուստացույցի ալիքներն էր փոխում։ Մուլտիկներից անցավ, լուրերն էր լսում։ Ընթացքում հարցեր էր տալիս՝ մա′մ, ի՞նչ ա նշանակում՝ կոչ են անում բացել ճանապարհը, ինչի՞ ճանապարհը բացել էին, նորի՞ց են փակել, մա′մ, իմ մանկական ատլասի վրա կարա՞ս Արցախը ցույց տաս, մա′մ, ո՞ր մասն ա անցել թուրքերին և այլն։ Պատասխանները լսեց, չգիտեմ՝ բավարարվեց, թե ոչ, բայց նորից մուլտիկներին անցավ։ Իսկ մի երկու ժամ հետո հանկարծ ասաց՝ մա′մ, ես որ մեծանամ, կոչ չեմ անի, կգնամ, կբացեմ Արցախի ճամփան»։
Լրահոս
0