00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան–Կապան փորձնական ինքնաթիռը 2 րոպե չի նկատվել սարքավորումների կողմից. Սանոսյան

© Photo : Facebook / Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation CommitteeԼ 410 ինքնաթիռը թռիչքի ժամանակ
Լ 410 ինքնաթիռը թռիչքի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2023
Լ 410 ինքնաթիռը թռիչքի ժամանակ
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարի խոսքով` վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փորձնական թռիչք իրականացվի։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը խնդիր է դրել ապահովել կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով այդ երթուղով տեղի ունեցած փորձնական թռիչքի մասին։
Կանոնավոր թռիչքների մեկնարկի ժամկետ գործադիրի նիստում չնշվեց, քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ փորձնական թռիչքի ժամանակ արձանագրվել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։
«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»,– ասաց նախարարը։
Սանոսյանը նշեց, որ վերլուծություններից ու սարքավորումների փոփոխությունից հետո հնարավոր է նոր տեխնիկական փարձնական թռիչք իրականացվի։ Եվ միայն ինքնաթիռի ամբողջ թռիչքը ռադարների կողմից տեսանելի լինելու դեպքում կսկսվեն աշխատանքները կանոնավոր թռիչքների կազմակերպման ուղղությամբ։
Բացի այդ, կառավարությունը պետք է նաև լուծի թռիչքի կազմակերպման որոշ տեխնիկական հարցեր։
«Քանի որ սա ներքին թռիչք է, պետք է հասկանանք, թե «Զվարթնոցում» ու տեղում ինչպես պետք է կազմակերպենք, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանանք։ Կապանի օդանավակայանը մեծ հաշվով պատրաստ է թռիչքներն ընդունելու։ Եվ մեր նպատակն է այս ամենը ավարտելուց հետո գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ»,– ասաց Սանոսյանը։
Ինչպես անցավ Կապան–Երևան–Կապան փորձնական թռիչքը. պատմում է օդաչուն
ՏԿԵ նախարարը նաև հայտնեց, որ փորձնական թռիչքը Երևանից Կապան տևել էր 46 րոպե, բայց կանոնավոր թռիչքների դեպքում այն կկրճատվի 5-6 րոպեով, քանի որ փորձնական թռիչքը ավելի դանդաղ է իրականացվել` հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու համար։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում 10:58 վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանից փորձնական թռիչքից իրականացրած L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը` նախատեսված 19 ուղևորի համար։
Լրահոս
0