00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է քաղաքակրթական ընտրություն կատարի․ Սապրիկան հորդորում է չսխալվել

© Sputnik / Zara MikaՎիկտոր Սապրիկա
Վիկտոր Սապրիկա - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Վիկտոր Սապրիկա
Բաժանորդագրվել
Փորձագետն ընդգծում է, որ Մոսկվան ունի ռազմավարական շահեր, և այդ առումով ԵԱՏՄ–ն առաջնահերթություն է, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի մի մասն է, ուստի Հայաստանը Ռուսաստանի համար առաջնահերթություն է:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում սոցիոլոգիան «փայ է տրվել» արևմտամետ հասարակական կազմակերպություններին` հաշվի առնելով, որ երկրում չկան այդ ոլորտում մասնագիտացած պետական կառույցներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բելգորոդի պետական համալսարանի սոցիալական տեխնոլոգիաների և պետական ծառայության ամբիոնի վարիչ, սոցիոլոգ Վիկտոր Սապրիկան։
Նրա խոսքով` Հայաստանում, ինչպես և ամբողջ հետխորհրդային տարածքում, հասարակական կարծիքի հարցումներն ու այլ սոցիոլոգիական հետազոտությունները Ռուսաստանի դեմ տեղեկատվական գրոհների վարման գործիք են դառնում Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին:
«Միշտ չէ, որ անցկացվող հարցումները մարդկանց ռեպրեզենտատիվ ընտրություն են կատարում և արտացոլում են իրական պատկերը, իսկ որոշներն ընդհանրապես այնպիսի հարցումներ են, որոնք կոնկրետ նպատակներ են հետապնդում։ Իհարկե, եթե խոսում ենք տեղեկատվական առճակատման մասին, ապա արևմտամետ ուժերը շահագրգռված են, որ տեղեկատվությունը խեղաթյուրեն և առաջ մղեն ոչ թե այն հարցը` Հայաստանում լավ են վերաբերվում Ռուսաստանին, թե վատ, այլ ընդգծեն հենց 20% կամ 30% վարկանիշի անկումը։ Ընդ որում` չնշելով, որ Հայաստանում ընդհանուր առմամբ շատ ավելի դրական են վերաբերվում Ռուսաստանին, քան հետխորհրդային մյուս երկրներում», - ընդգծեց ռուս սոցիոլոգը։
Միաժամանակ փորձագետը վստահ է, որ Հայաստանում «փափուկ ուժ» չի կիրառում Ռուսաստանը, քանի որ հայերին յուրային է համարում։
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանում «փափուկ ուժ» հասկացությունը միանշանակ չի ընկալվում։ Ռուսաստանը երկար տարիներ հայաստանցի ուսանողներին ռուսական բուհերում անվճար սովորելու քվոտաներ է հատկացնում, բայց դա որպես «փափուկ ուժ» չի ընկալում քանի, որ հայ ուսանողները յուրային են: Նույնըկարելի է ասել այս կամ այն երկրների մարդասիրական օգնության վերաբերյալ: Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում ոչ թե «փափուկ ուժի» համար, այլ որովհետև համարում է, որ դա հենց այդպես էլ պիտի լինի», - ասացՍապրիկան։
Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը զիջում է Արևմուտքին այսպես կոչված «փափուկ ուժի» կիրառման հարցում, Սապրիկան նշեց, որ այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև բացակայում է միջհամայնքային համագործակցությունը: Համայնքային մակարդակը, փորձագետի խոսքով, ամենացածրն է, բայց մարդկանց համար ամենակարևորը, և այն կարող է փորձի փոխանակման առումով օգտակար լինել։
Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը` ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից
Բավարար չեն նաև հասարակական նախագծերը, առաջին հերթին այնպիսիք, որոնք ՀՀ քաղաքացիների համար ռուսական բուհերում անվճար կրթություն են նախատեսում։ Sputnik Արմենիայի զրուցակիցն այդ համատեքստում կարևորեց Եվրասիական կրթական նախագիծը։ Այդ դեպքում աշակերտները կկարողանային ԵԱՏՄ երկրների միջև ուսանողական փոխանակման շրջանակում իրենց հայեցողությամբ ընտրել եվրասիական երկրներից մեկը, որոշ ժամանակ սովորել այնտեղ և ծանոթանալ տեղի կյանքի առանձնահատկություններին։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ Տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման ինստիտուտը Հայաստանում հարցում է անցկացրել Եվրասիական ինտեգրման նկատմամբ վերաբերմունքի թեմայով: Հարցման մասնակիցների մոտ 60%-ն ասել է, որ Եվրասիական տնտեսական ինտեգրացիան պետք է շարունակել և պետք է մասնակցել բոլոր նախագծերին։ Սա, նրա խոսքով, մեկ բան է վկայում` բնակչությունը հասկանում է, որ տնտեսությունն աշխատում է։
«Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,8 տոկոսով, ինչը հրաշալի ցուցանիշ է, որը հստակ վկայում է տնտեսական աճի մասին։ Շարքային քաղաքացին, տեսնելով այս թիվը, կնայի իր դրամապանակին և կասի. «Գրպանումս ոչ մի պլյուս չեմ տեսնում»։ Այս պլյուսը շատ շուտով կտեսնենք, երբ կսկսենք աշխատել արտադրողների հետ, երբ կոնկրետ ներդրումներ կտեսնենք և շուկա կտեսնենք: Ռուսաստանը Հայաստանի համար 140 միլիոնանոց շուկա է», - նշեց սոցիոլոգը։
Նա ցավով նշեց, որ սոցիալական ցանցերի ազդեցության տակ գտնվող մարդիկ հիմա հաճախ հաշվի չեն առնում երկկողմ հարաբերությունների տնտեսական գործոնները, որոնք մեծ օգուտ են տալիս։
«Դարեր առաջ դուք ընտրել եք քրիստոնեությունը և մինչ օրս հավատարիմ եք ձեր ընտրությանը։ Մտածեք ապագայի մասին և դուք կարող եք դա անել` չնայած Արևմուտքի «փափուկ ուժի» կիրառմանն ու քարոզչությանը։ Հայաստանը պետք է հասկանա՝ եթե չեք ուզում կորցնել պետականությունը, պետք է քաղաքակրթական ընտրություն կատարել, չսխալվե՛ք», – նշեց փորձագետը։
Սապրիկայի խոսքով` Ռուսաստանի բնակչությունը երբեք չի կորցնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ երկու ժողովուրդները փոխկապակցված են և՛ ազգակցական, և՛ բարեկամական հարաբերություններով, ավելին՝ կա ըմբռնում, որ մենք մեկ ընտանիք ենք: Սապրիկան շեշտեց` Մոսկվան ունի ռազմավարական շահեր, և այդ առումով ԵԱՏՄ–ն առաջնահերթություն է, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի մի մասն է, ուստի Հայաստանը Ռուսաստանի համար առաջնահերթություն է։
Սոցիոլոգը խոսեց նաև հայաստանյան այցելությունից ստացած իր տպավորություններից:
«Հայաստանում ինձ շատ դուր եկան մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնել, ինչպես նաև Երևան քաղաքի ռիթմը։ Դուր եկան հայ ուսանողները, որոնց աչքերը վառվում են, և նրանք շատ կոշտ հարցեր են տալիս տնտեսության, քաղաքականության և հասարակության վերաբերյալ: Դուք շատ հաջողակ եք երիտասարդների հարցում: Ուզում եմ ասել, որ նույնիսկ մի փոքր նախանձեցի», - խոստովանեց փորձագետը։
Բելգորոդի պետական համալսարանի սոցիալական տեխնոլոգիաների և քաղաքացիական ծառայության ամբիոնի վարիչը շեշտեց Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների և քաղաքակրթական ընդհանրության վաղեմի պատմության առկայությունը: Երկու ժողովուրդները միշտ միմյանց օգնության են հասել, նրանց միջև ավանդաբար փոխըմբռնում և փոխշահավետ համագործակցություն է եղել։
Ռուսաստանը չի վախենում 100 դիտորդից, անհանգստացնում է Հայաստանի ընտրած կուրսը. Մարկեդոնով
Լրահոս
0