00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գիտնականները կարող են լինել առաջինը խաղողի գենետիկայի ուսումնասիրման գործում

© Sputnik / Aram GareginyanԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Խաղողի գենետիկ կոդի լիարժեք բացահայտման վրա շատ փոքրաթիվ գիտական կենտրոններ են աշխատում Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նրանց կարող են միանալ նաև հայաստանցի գիտնականները։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայ գիտնականների հետ համատեղ նախագիծը կարող է աշխարհում առաջիններից մեկը դառնալ խաղողի տեսակների գենետիկայի ուսումնասիրման գործում։ Այս մասին հայտարարեց Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Հանս Բինդերը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոր նախագիծն իրականացվում է ADVANCE դրամաշնորհային ծրագրով, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցմամբ։ Գերմանացի գիտնականը հրավիրվել է` գլխավորելու հայ և արտասահմանցի ուսումնասիրողների խումբը։
Գիտնականները կշարունակեն ուսումնասիրել խաղողի հայկական տեսակների գենետիկան Քրիստինե Մարգարյանի (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար) մասնակցությամբ գիտնականների միջազգային խմբի աշխատանքների հիման վրա։
Նրանք ուսումնասիրել են տասնյակ երկրների (այդ թվում՝ Հայաստանի) խաղողների շուրջ 6 հազար վայրի նմուշների և մշակովի սորտերի գենետիկ կոդը` բավական տվյալներ հավաքելով (մասնավորապես աշխատանքների հիման վրա հաջողվել է ծանրակշիռ ենթադրություն անել, որ խաղողագործությունը Հայաստանում ոչ թե 8, այլ 11,5 հազար տարվա պատմություն ունի)։
Բինդերը հայտնել է, որ այդ ուսումնասիրությունների համաձայն կարելի է կազմել խաղողի տեղական սորտերի ամբողջական գենետիկ կոդը։ Ըստ նրա, այդ աշխատանքը նոր խոսք է համաշխարհային մասշտաբներով։
Նշենք, որ մի շարք երկրներում բնակչության գենոմների վերաբերյալ տվյալների ազգային բազաներ են հավաքում դեղամիջոցների առավել արդյունավետ մշակման համար, սակայն խաղողի դեպքում դեռ նման ուսումնասիրություններ չեն իրականացվել։
Հայաստանում խաղողագործությունը ոչ թե 8, այլ 11,5 հազար տարվա պատմություն ունի. Science
Խաղողի գենետիկան այսօր ուսումնասիրում և դասակարգում են առավել բնորոշ հատկանիշների հիման վրա (մոտավորապես այնպես, ինչպես մարդկանց են բաժանում ռասաների մաշկի գույնի կամ աչքերի կտրվածքի հիման վրա)։ Յուրաքանչյուր հատկանիշի համար գենոմում մի մասն է պատասխան տալիս։ Նման միլիոնավոր մասերից պայմանականորեն առանձնացնում են 25-ը։
Բայց, իհարկե, խաղողի հատկությունները, դրանում կուտակվող օգտակար նյութերը, հիվանդությունների նկատմամբ խաղողի դիմացկունության աստիճանը ավելի խորը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա ամբողջական գենոմը։ Ինֆորմացիայի այս առանց այն էլ հսկայական ծավալը էլ ավելի է մեծանում, եթե սրան գումարենք խաղողի առանձին տեսակների (որոնցից ներկայիս Հայաստանում միայն մի քանի տասնյակ կա) և վայրի խաղողի նմուշների (որոնք գրեթե նույնքան են) գենետիկան։
Ինչպես նշեց գերմանացի գիտնականը, նախորդ ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ վայրի տեսակների մի մասը դիմացկուն է որոշ սնկային հիվանդությունների, այդ թվում՝ օիդիումի (որոնցով հաճախ հիվանդանում են մշակովի տեսակները) դեմ։
Խաղողի գենոմի ամբողջական վերծանումը ուղղություն է, որով զբաղվում են աշխարհի սակավաթիվ գիտական կենտրոններ, օրինակ` Գերմանիայի Հայզենհայմի համալսարանը և Ֆրանսիայի Բորդո համալսարանը։
Բինդերի կարծիքով` հայ մասնագետների համար լավ հնարավորություններ են բացվում նման հեղինակավոր կենտրոնների գիտնականների հետ մեկտեղ դառնալ այս ուղղության պիոներները։
Գենետիկ տվյալները (այդ թվում՝ Քրիստինե Մարգարյանի հետազոտության շրջանակում հավաքվածները), հաշվի առնելով դրանց մեծ ծավալը, կուսումնասիրվեն արհեստական բանականության աջակցությամբ։
Այս տարի քիչ խաղող կունենանք, այգիներում հիվանդություն է տարածվել. Սարգսյան
Հայկական կողմից ուսումնասիրություններին մասնակցում է, Flagship Pioneering ամերիկյան վենչուրային հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրած «Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտ» ոչ պետական գիտական կազմակերպությունը։ Վերջինիս նպատակն է կենսաինֆորմատիկայի վերաբերյալ ավելի շատ գիտելիքներ փոխանցել կենսաբաններին և բժիշկներին։
Նշենք, որ Հանս Բինդերին ավելի վաղ Հայ–Ռուսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում էր շնորհվել։
Լրահոս
0