00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնից հետո կողմերը խոսում են անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշում է` Ադրբեջանը փաստացի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ մաքսիմալիստական պահանջներով, որոնք ենթադրում են ոչ միայն Արցախի հանձնումը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո խոսակցություններ են ի հայտ եկել իրավիճակի անկանխատեսելի զարգացման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։
«Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, արձանագրումների ձևով ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել, ինչքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել։ Դրան հաջորդած ժամանակահավածում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, ավելին` կողմերը որոշակի զգուշավորությամբ, բայց խոսում են նոր հնարավոր անկանխատեսելի իրադարձությունների մասին»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` այսօր մի իրավիճակ է, երբ Ադրբեջանը Հայաստանի «գլխին» բավականին մաքսիմալիստական օրակարգ է «իջեցրել», որը ենթադրում է Արցախի հանձնումը, և ոչ միայն։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Բաքուն համաձայն չէ անգամ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարմանը։ Աբրահամյանը նշեց` Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի տարածքների օկուպացիայի «լեգիտիմացմանը»։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նոր տարածքներ, ընդ որում՝ խոսքը միայն 8 գյուղի մասին չէ։
«Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկացած գնով փորձում է միջանցք ստեղծել»,– նկատեց Աբրահամյանը։
2 աթոռին նստելու քաղաքականությունը երկար չի կարող տևել. Խաչիկյանը` բանակցությունների մասին
Նրա կարծիքով` Ադրբեջանի ներկայիս պահանջները ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումը. եթե նախկինում իշխանությունները հանրությանը փորձում էին հրամցնել, թե Արցախի հանձնմամբ լուծում են Հայաստանի հարցը, ապա հիմա պարզ է, որ Արցախն ընդամենը դարպաս է Հայաստան մտնելու համար։
«Առաջիկայում, ցավոք, մեզ սպասվում են նոր, ծանր իրադարձություններ։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ այս իշխանությունները չունեն համապատասխան կամք դիմակայելու առկա մարտահրավերներին։ Ավելին` իրենց քայլերով առավել բարենպաստ դաշտ է ձևավորվում ադրբեջանական նոր ագրեսիայի համար»,– կարծում է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում ընթացել են 4 օր։ Նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին։
Լրահոս
0