00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքարելու ենք բուլինգի և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի դեմ. Մանասյան

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է պաշտպանի գրասենյակի ներկայիս աշխատանքի առանձնահատկությունները։ Նա անդրադաձել է Արցախի քաղաքացիների իրավունքների խախտումներին, ՀՀ հանրային միջավայրում առկա խնդիրներին և դրանց լուծմանն առնչվող հարցերի։
Մոտ 10 օր առաջ հայտնել էիք, որ Արցախի քաղաքացիների իրավունքների խախտումների հարցով պատրաստվում եք դիմել միջազգային կառույցներին։ Ո՞ր կառույցներին եք դիմել և ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Գրեթե բոլոր միջազգային կառույցների, դեսպանների հետ իմ հանդիպումներում ես առաջնահերթության կարգով բարձրաձայնում եմ այս հարցը, որովհետև դրանից կախված է մարդու հիմնարարար իրավունքների պաշտպանության համար լուծումներ գտնելու հավանականությունը և հնարավորությունը։
Առաջիկայում միջազգային կառույցների իմ գործընկերների հետ եմ հանդիպումներ ունենալու և այդ շրջանակներում փորձելու եմ լրջագույն արձանագրություններ անել, նրանց ներկայացնել հստակ տեղեկատվություն մարդու հիմնարարար իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ։
Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր
Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի ՄԻՊ–ի հետ։ Մենք զեկույցի վրա ենք աշխատում, և այդ ամենի վերաբերյալ առաջիկայում ներկայացվելու է պաշտոնական տեղեկատվություն։
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանների վճիռներն ու որոշումները, ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային կառույցներից։
– Իմ հիմնական ակնկալիքն այն է, որ մենք ինքներս` որպես պետություն, ճիշտ իրավական քաղաքականություն մշակենք և իրականացնենք, որպեսզի թե՛ այս փուլում, թե՛ հետագա փուլերում կարողանանք բոլոր միջազգային իրավական կառուցակարգերը ճշգրիտ ձևով գործադրել այս խնդիրը լուծելու համար։
Պարբերաբար այցելում եք սահմանամերձ գյուղեր, որոնց տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Քաղաքացիների իրավունքների ի՞նչ խախտումներ եք արձանագրել, հավաքագրե՞լ եք փաստեր, ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները։
– Խախտումները, որոնք արձանագրվել են, հիմնականում հանգում են անձանց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության, սեփականության իրավունքների լայնածավալ խախտումների։ Այս հիմնական արձանագրումները համակարգվում են ՄԻՊ աշխատակազմում։ Մենք պատրաստվում ենք զեկույց հրապարակել նշված խնդիրների առնչությամբ։
Խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ երկու հարթության տեսանկյունից։ Առաջին ու չափազանց կարևոր հարթությունը միջազգային գրծընկերներին այս խնդիրների վերաբերյալ ճշգրիտ, գրագետ և պատշաճ տեղեկատվություն փոխանցելն է`շեշտը դնելով հենց այն հանգամանքի վրա, որ այստեղ ոչ թե ինչ–որ քաղաքական կամ տարածքային հարցադրումներ են բարձրացվում, այլ առաջին հերթին մարդկանց հիմնարար իրավունքների և դրանց պաշտպանության անհրաժեշտության հետ կապված հարցեր։ Երկրորդը նշված խնդիրները պետական իրավասու մարմիններին ներկայացնելն է և պետական մարմինների հետ շահագրգիռ քննարկումների միջոցով դրանց համար պատշաճ լուծումներ գտնելը։
Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղի բնակիչների հիմնարար իրավունքները. ՄԻՊ
Սյունիք կատարած այցի հետ կապված տեղեկատվությունը պետական իրավասու մարմիններին է փոխանցվել նույնիսկ մինչև զեկույցի հրապարակումը։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այս հարցի վերաբերյալ մենք կունենանք շահագրգիռ քննարկումներ և կփորձենք ներպետական տեսանկյունից գտնել որոշակի լուծումներ։
Գեղարքունիք կատարած այցի արդյունքներն այժմ ամփոփվում են։ Դրանք սյունիքյան այցի արդյունքների հետ կներկայացվեն զեկույցում, որը նույնպես փոխանցվելու է պետական իրավասու մարմիններին։
ՀՀ գլխավոր դատախազն իր հաշվետվության մեջ փաստել է, որ ավելի քան 90 տոկոսով ավելացել է ապօրինի թմրաշրջանառությունը, դրանում այսօր ներգրավված են դեռահասներն ու երիտասարդները։ Մասնագետները պնդում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կիրառվում են հնացած մեթոդներ, որոնք բավարար արդյունք չեն տալիս։ Խոսվում է դպրոցներում դրանց տարածման դեպքերի և վտանգի մասին։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն երեխաներին այս երևույթից զերծ պահելու համար։
- Կարևորը երևի թե հանցավորության դեմ պատշաճ պայքար իրականացնելն է։ Դրա հետ միասին շատ կարևոր է նաև երեխաներին պատշաճ կերպով կրթելը այս երևույթի վտանգավորության վերաբերյալ, որովհետև դա ևս կարող է չափազանց լուրջ դերակատարություն ունենալ բացասական երևույթը կանխարգելելու հարցում։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բուլինգի հետ կապված ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ բարեխիղճ մանկավարժներին կարգի հրավիրելու համար։
- Բուլինգը ոչ թե նոր է տարածվել, այլ բավական լայն տարածում ունի մեր միջավայրում, որքան էլ քիչ խոսվի դրա մասին։ Ես հաճախ եմ նշում, որ մեր հասարակական միջավայրում առկա խնդիրներն իրականում կարելի է տեսնել շատ կենցաղային, անձնային հարաբերություններում։ Դրա լավագույն օրինակը նաև դպրոցներում երեխաների շփումները դիտարկելն է։
Այս տեսանկյունից բուլինգը չափազանց լուրջ տարածում ստացած բացասական երևույթներից է, որի հետ կապված, անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել։
Փորձում են նաև ահաբեկել սահմանային բնակավայրերի մարդկանց. նորընտիր ՄԻՊ-ը Տեղ է այցելել
ՄԻՊ գրասենյակն աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, մեր միջազգային գործընկերների հետ ուսումնասիրություններ ենք արել, պատրաստվում ենք նաև հետագայում տարատեսակ միջոցառումներ իրականացնել։
Հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, դրա քարոզն ու կոչերը։ Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառվի այդ երևույթների դեմ։
– Սա երևի թե ամենավտանգավոր երևույթներից է, որն այս պահին մեր հասարակական միջավայրում ոչ թե պարզապես տեսանելի է, այլ ակնառու։ Եվ հատուկ պետք է շեշտադրեմ, որ դա ակնառու է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլև դիտորդների տեսանկյունից։ Եվ ինչու է սա ինձ համար հատկապես մտահոգող, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի հիմքում ընկած է համերաշխության և հանրային հանդուրժողականության գաղափարը։
Առանց համերաշխության և հանրային հանդուրժողականության ուղղակի անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Այդ է պատճառը, որ ինձ համար առաջնահերթ ուղղությունների թվում առանցքայիններից մեկը հենց հանրային միջավայրում անհանդուրժողականության բացառումն է, որովհետև վերջինը հանգեցնում է իրավական լուրջ խնդիրների, մասնավորապես` ատելության խոսքի տարածման, բռնության քարոզի, կոչերի, որպես հետևանք` նաև փաստացի բռության։
Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղի բնակիչների հիմնարար իրավունքները. ՄԻՊ
Չափազանց կարևոր է, որ և՛ պետական պաշտոն զբաղեցնող անձինք, և՛ պետական մարմինները լրջագույն աշխատանք տանեն այս երևույթները բացառելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ հենց պաշտոնատար անձանց խոսույթում ընդհանրապես բացառված լինեն այս բացասական երևույթները, քանի որ հանրությունը որպես վարքագծային մոդել շատ դեպքերում դիտարկում է հանրային գործիչներին, պաշտոն զբաղեցնող անձանց, հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց։
Շատ կարևոր է նաև, որ կրթություն իրականացնողները` ուսուցիչները, դասախոսները ներգրավված լինեն այս բացասական երևույթների բացառումն ամբողջ գործընթացում, և իրենք չտարածեն նմանատիպ խոսք։ Ես սա հատուկ եմ շեշտադրում, որովհետև վերջին շրջանում շատ–շատ է խորացել ակադեմիական միջավայրում անձանց կողմից նման խոսույթի տարածումը, որը, ինչպես նշեցի, ոչ միայն որպես խոսք է վտանգավոր ու իրավական տեսանկյունից խնդրահարույց, այլև վտանգավոր է կյանքում փաստացի հնարավոր հետևանքների տեսանկյունից։
ՄԻՊ գրասենյակն ունի տարիներով ձևավորված գործելաոճ, աշխատանքային կանոններ։ Ձեր աշխատանքն ինչո՞վ է տարբերվում մարդու իրավունքների նախկին պաշտպանների աշխատանքից։ Ո՞րն է Ձեր գործելաոճը։
- Չափազանց կարևորում եմ շարունակականությունը, իրավահաջորդությունը, որպեսզի հարգված ու գնահատված լինի ինստիտուտի աշխատանքը։ Չափազանց կարևոր է աշխատակազմում նվիրյալ անձանց առկայությունը։ Բայց, բնականաբար, յուրաքանչյուրս մեր մեթոդաբանությունն ունենք։ Ինձ համար առաջնահերթը ոչ թե խնդիրների բարձրաձայնումն է, այլ վերհանումը, վերհանման միջոցով հասցեագրումը, և այդ խնդիրների համար տարբեր մարմինների հետ համատեղ ուժերով լուծումներ գտնելը։ Այս փուլում փորձում եմ մեր աշխատանքն այդ տրամաբանությամբ կառուցել։
Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աճում է. ինչո՞ւ է խնդիրը դարձել անվերահսկելի
Շատ կարևորում եմ նաև կատարված աշխատանքի վերաբերյալ հանրային իրազեկումը։ Պարզապես այն, ինչ երևում է հաղորդագրությունների, հայտրարությունների տեքտերում, աշխատանքի ամենափոքր ծավալն է, քանի որ աշխատանքն ամենաօրյա է` 24-ժամյա։ Շատ դեպքերում մարդու իրավունքների հետ կապված տարատեսակ խնդիրներ ստանում են իրենց լուծումը, բայց դրա վերաբերյալ հատուկ բարձրաձայնումներ չեն արվում։
Օրինակ` «Պոլիգրաֆ» ակումբի հետ կապված իրադարձությունների առնչությամբ որոշ ժամանակ առաջ հավաք էր նախաձեռնվել, և մենք ոստիկանության հետ համատեղ կարողացանք լուծել այն խնդիրը, որ հավաքի իրականացման ազատության և այդ իրավունքի իրացման տեսանկյունից ոչ իրավաչափ միջամտություն թույլ չտրվի։ Սա կարելի է նաև ինստիտուտների միջև համագործակցության շատ լուրջ ձեռքբերում համարել, քանի որ հնարավոր եղավ մարդու իրավունքների վերաբերող խնդիրը լուծել շատ օպերատիվ կերպով, և անձինք կարողացան իրենց կազմակերպած հավաքը իրականացնել, իրավունքն իրացնել։
Լրահոս
0