00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սխալ էր ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական պահանջելը. Ռուստամյանը` ՀՀ որոշման մասին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ղեկավար կազմը ՀԱՊԿ նիստում
ՀՀ ղեկավար կազմը ՀԱՊԿ նիստում  - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Բաժանորդագրվել
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանը, չունենալով անվտանգության նոր համակարգ, փորձում է քանդել այն, ինչ գոյություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զորքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և սպասում էր Հայաստանի արձագանքին։ Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողություններին ` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Նման նախապայման առաջադրելը շատ սխալ որոշում էր։ Պարզ է, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշեց, որ նրանք չեն կարող լինել ավելի հայ, քան մենք։
«Միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում կամ հրաժարվում է Արցախից»,–ասաց նա։
Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ–ի հրապարակային քննադատությունը ապակառուցողական է. Զախարովա
Ռուստամյանն ընդգծեց, որ Հայաստանը, չունենալով անվտանգության նոր համակարգ, փորձում է քանդել այն, ինչ գոյություն ունի։
«Չկա հստակ քաղաքական գիծ, որով Հայաստանը փորձի իր անվտանգությունն ապահովել և շահերը պաշտպանել արտաքին հարաբերություններում։ Ինչ իմաստ ունի այդ ներքին խոհանոցը դուրս հանել, եթե Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ–ից։ Մենք փչացնում ենք մեր հարաբերություններն այդ կառույցում։ Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր և դրանից բխում են բոլոր սպառնալիքներն ու վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` նման քննարկումները կարող են կատարվել միայն փորձագիտական շրջանակում, բայց ոչ երկրի դիվանագիտության մեջ պատասխանատու անձանց կողմից։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ է դրան:
Լրահոս
0