https://arm.sputniknews.ru/20230517/mvoskvan-erevanin-ev-baqvin-kvoch-e-anum-zerts-mnal-iravitshaki-srumic-zakharvova-59752516.html
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը մտադիր է ամեն կերպ նպաստել, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կայունանա։ 17.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-17T17:30+0400
2023-05-17T17:30+0400
2023-05-17T17:35+0400
ռուսաստան
ադրբեջան
մարիա զախարովա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59750216_0:0:1598:899_1920x0_80_0_0_f67d634099336bcb086aa2917fd40635.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։Զախարովան համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ էր կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ էր կիրառել:Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում էին ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կրակ է բացել նաև այսօր` մայիսի 17-ին։ Վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Վիրավորում է ստացել նաև բուժակը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/11/59750216_142:0:1341:899_1920x0_80_0_0_395f27586e7f1689519e9ec1aab8ca8f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա, հայաստան
ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա, հայաստան
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. Զախարովա
17:30 17.05.2023 (Թարմացված է: 17:35 17.05.2023) Ռուսական կողմը մտադիր է ամեն կերպ նպաստել, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կայունանա։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`
մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ին և 12–ին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Սոթքի հատվածում։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ քայլերից»,– ասաց նա։
Զախարովան համոզմունք հայտնեց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական հարթակում։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ էր կրակել՝
կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ
ականանետ էր կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել էր հրադադարը՝
կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում էին ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:
Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ
կրակ է բացել նաև այսօր` մայիսի 17-ին։ Վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Վիրավորում է ստացել նաև բուժակը: