00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Արևմուտք հարաբերություններում ՌԴ–ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա․ Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Բաժանորդագրվել
Հայաստանը բացի Ռուսաստանից նաև արևմտյան գործընկերների հետ է սկսել քննարկել անվտանգության ոլորտի վերաբերյալ հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի և Արմևմուտքի հարաբերություններում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտայնությանը, թե Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել ՀՀ–ի հետ հարաբերություններից։
«Այլ հարց է, որ մենք նաև արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգության ոլորտի վերաբերյալ հարցերը։ Նախկինում նման հարցեր ընդհանրապես չէինք քննակում, քանի որ տարածաշրջանում կար անվտանգային ճարտարապետություն, որը դե յուրե հատվածով պետք է լիներ հուսալի ու անխոցելի։ Երբ տեսնում ենք՝ այդ անվտանգային համակարգը չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական փաստաթղթերում, մենք սկսում ենք արևմտյան գործընկերների և ոչ միայն նրանց հետ քննարկել անվտանգային հարցեր»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշեց՝ չէր ցանկանա, որ Արևմուտքից հնչած ենթադրյալ հայտարարությունները դառնային ՌԴ–ի և Հայաստանի հարաբերություններում կարևորագույն կամ առանցքային գործոն։
Արևմուտքին պետք է Կովկասն առանց ՌԴ–ի. Սերգեյ Մարկեդոնովը՝ բանակցությունների մասին
«ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների կարևոր գործոնը մեր հարաբերություններն են։ Այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք միմյանց նկատմամբ, և թե ինչքանով ենք մենք կատարում այդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ռազմականից մինչև ԼՂ-ում խաղաղապահ ուժերի հետ կապված»,- վստահեցրեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։

«Լաչինի միջանցքը պետք է մնա խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ապօրինի է Ադրբեջանի կողմից և եռակողմ համաձայնության պարտավորության խախտում է։ Այսինքն, ՌԴ-ն պետք է պահեր միջանցքը իր վերահսկողության տակ»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձություններին՝ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրվեց շփման գիծ հասկացողությունը, ինչպես նաև արձնագրվել է շփման գծից ներս ռուսական խաղաղապահ ուժերի պարտավորությունները։
«Մեր կողմից քաջալերել ենք ու մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ընդհակառակը՝ ինչով կարողացել ենք, օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ավելացրեց նա։
Փաշինյանը վերհիշեց 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը, երբ խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորիստ էր սպանվել։

«Մենք ասել ենք, որ դրան ՌԴ արձանագանքը պատշաճ չի եղել, ընդ որում, ինչքան ես գիտեմ` խաղաղապահներն էին համոզել, որ խնդիր չկա, բարձրացի ու աշխատանք արա, սակայն կես ժամ անց տրակտորիստը սպանվել էր։ Խծաբերի իրադարձությունները, այսօր գերեվարված մեր հայրենակիցների մեծ մասը խաղաղապահների տեղակայումից հետո ու նրանց պատասխանատվության գոտում էին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Լրահոս
0