Արցախը չի ընդունելու ՀՀ վարչապետի մոտեցումները. Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախկին նախագահները հույս են հայտնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը այսպես են արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
«Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախն ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար»,–ասված է նախագահների հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են:
Սահակյանն ու Ղուկասյանը նշում են, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Իրենց հասանելի խողովակներով նրանք փորձել են զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին:
«Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի և հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջև»,–ասված է համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այն ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանալու պարտավորությունը:
Նախկին նախագահները հույս են հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին:
Հավելենք, որ Փաշինյանի հայտարարությունից հետո` մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
Արցախի խորհրդարանը դիմեց Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան։
Լրահոս
0