00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը. Սերժ Սարգսյանը արձագանքել է Արցախի ԱԺ-ին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինքը եղել և հաստատապես շարունակում է լինել Արցախի քույրերի ու եղբայրների կողքին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որը ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս հայտարարությանը։
Նշենք, որ մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
Արցախի Ազգային ժողովը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի հայության` իր հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին։
Արցախի խորհրդարանը դիմեց Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան։
«Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն»,–ասված է 3–րդ նախագահի հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ եղել և հաստատապես շարունակում է լինել Արցախի քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իր մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանը՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը:
«Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Լրահոս
0