00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու շուրջ. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` դիտարկվում է, թե որ տարբերակն է ավելի շահավետ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Հայաստանը մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։
«Բանակցություններ են ընթանում ՌԴ–ի հետ, ԱՄՆ–ի և երրորդ երկրների հետ։ Եվ հիմա մենք դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ առաջիկայում ՀՀ–ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություներին։
«Այստեղ տարբերությունն այն է, որ մոդուլային ատոմակայանները թույլ են տալիս սկզբում մի մոդուլ կառուցել, հետո երկրորդը, օրինակ` 70 մեգավատտ հզորությամբ։ Այսօրվա մեր ատոմակայանը 400 մեգավատտ է։ Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատտանոց ատոմակայան են առաջարկում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով`մասնագետները համարում են, որ 1000 մեգավատտը ՀՀ էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված հարցեր կան` չնայած մոդուլային ատոմակայանների հետ կապված ևս հարցեր կան։ ՀՀ վարչապետը կրկնեց` պետք է դիտարկել և հասկանալ` որն է տնտեսապես ավելի շահավետ։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունն ավելի վաղ նոր էներգաբլոկի (ըստ էության՝ նոր ատոմակայանի) համար 600 մեգավատտանոց տարբերակ էր դիտարկում, սակայն հետո խոսվեց 1000-1200 ՄՎտ հզորությամբ նախագծի մասին։
Իշխանության սահմանած ծրագրի համաձայն՝ նոր կայանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2036 թվականը (սա 1980 թվականից գործող էներգաբլոկի փակման հավանական ժամկետն է):
Եթե մինչև 2036 թվականը ՀՀ–ում նոր ատոմակայան չլինի, ուրեմն վատ ենք աշխատել. փոխնախարար
Լրահոս
0