https://armeniasputnik.am/20230524/hh-nermutsvats-shurj-1-tvonna-kvokaini-gvortsvov-ka-dzerbakalvats-aats-60061714.html
ՀՀ ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի գործով կա ձերբակալված. ԱԱԾ
ՀՀ ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի գործով կա ձերբակալված. ԱԱԾ
«Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T16:28+0400
2023-05-24T16:28+0400
2023-05-24T16:30+0400
կոկաին
ներմուծում
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
թմրանյութ
թմրամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/11/59728704_0:84:1600:984_1920x0_80_0_0_601b07274ab4d6e97d5af58ee005b860.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի գործով մեկ անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Նշենք, որ մայիսի 17–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։ Ո՞վ է կոկաինի պատվիրատուն. դատախազությունում ուսումնասիրում են, ՊԵԿ–ում տեղյակ չեն«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:ԱԱԾ հաղորդագրության համաձայն` քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/11/59728704_89:0:1512:1067_1920x0_80_0_0_891a9641e663d8b01a2eeb408bd894d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կոկաին, ներմուծում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, թմրանյութ, թմրամիջոցներ
կոկաին, ներմուծում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, թմրանյութ, թմրամիջոցներ
ՀՀ ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի գործով կա ձերբակալված. ԱԱԾ
16:28 24.05.2023 (Թարմացված է: 16:30 24.05.2023) «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի գործով մեկ անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 17–ին
ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։
«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն` քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու համար։