https://armeniasputnik.am/20230526/rdi-dirqvorvoshumy-chi-pvokhvel-hetevabar-adrbejani-het-pajmanavvorvatsutjun-chuni-abrahamjan-60183021.html
ՌԴ–ի դիրքորոշումը չի փոխվել, հետևաբար Ադրբեջանի հետ պայմանավորվածություն չունի. Աբրահամյան
ՌԴ–ի դիրքորոշումը չի փոխվել, հետևաբար Ադրբեջանի հետ պայմանավորվածություն չունի. Աբրահամյան
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T15:05+0400
2023-05-26T15:05+0400
2023-05-26T18:57+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
տիգրան աբրահամյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551794_0:0:1600:901_1920x0_80_0_0_c51d408d36043d82144ec2f4f84134da.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր դիրքորոշումները Արցախի հարցով չի փոխվել, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, քան այն, ինչը նախատեսված է նոյեմբերի 9–ի փաստաթղթով։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ՌԴ–ի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանավորվածություններին։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, մենք ենք այն նախաձեռնել, մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք օրինական, ճիշտ, և ինչին, ի դեպ, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ»։Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Ալիևի մոտեցումը, այն է` Հայաստանը Արցախին կապող և ՀՀ–ի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիները պետք է ունենան միևնույն ռեժիմները։«Եվ չի բացառվում` այս փուլում ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա իրականացվել է հետագայում դա թանկ ծախելու և իր լրացուցիչ տարածքային հավակնությունները բավարարելու համար։ Այս պահին դժվար է ասել, թե իրականության մեջ պրոցեսը ինչ ձևով կընթանա»,–ասաց Աբրահամյանը։Նրա խոսքով` ՌԴ–ն` որպես նոյեմբերի 9–ի հայտարարության կողմ, ուներ պարտավորություն ու պատասխանատվություն կանխելու ադրբեջանական անցակետի տեղակայումը, հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա։ Հետևաբար ՌԴ–ի գործողություններն այդտեղ պետք է լինեին շատ ավելի հասցեական։Եվ այժմ Ադրբեջանը որպես փաստ արձանագրում է իր անցակետի գոյությունը և դա օգտագործելով փորձում է ճնշել Հայաստանին բանակցային գործընթացումՄիևնույն ժամանակ Աբրահամյանը հիշեցրեց, որ տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ մնացածը դրա հետևանքներ են։Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28551794_73:0:1497:1068_1920x0_80_0_0_63ebee9741fd86b5c408446ce9275514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան
ՌԴ–ի դիրքորոշումը չի փոխվել, հետևաբար Ադրբեջանի հետ պայմանավորվածություն չունի. Աբրահամյան
15:05 26.05.2023 (Թարմացված է: 18:57 26.05.2023) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր դիրքորոշումները Արցախի հարցով չի փոխվել, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, քան այն, ինչը նախատեսված է նոյեմբերի 9–ի փաստաթղթով։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ՌԴ–ի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանավորվածություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում
հայտարարեց. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, մենք ենք այն նախաձեռնել, մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք օրինական, ճիշտ, և ինչին, ի դեպ, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ»։
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև երկկողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը ասաց, որ իր դիրքորոշումները ինչպիսին եղել են, փոփոխության չեն ենթարկվել, իսկ ՌԴ–ի դիրքորոշումը արտահայտված է եռակողմ փաստաթղթում, որի կողմ է նաև Ռուսաստանը, ինչը ենթադրում է, որ նա որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ»,–ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Ալիևի մոտեցումը, այն է` Հայաստանը Արցախին կապող և ՀՀ–ի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիները պետք է ունենան միևնույն ռեժիմները։
«Եվ չի բացառվում` այս փուլում ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա իրականացվել է հետագայում դա թանկ ծախելու և իր լրացուցիչ տարածքային հավակնությունները բավարարելու համար։ Այս պահին դժվար է ասել, թե իրականության մեջ պրոցեսը ինչ ձևով կընթանա»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ՌԴ–ն` որպես նոյեմբերի 9–ի հայտարարության կողմ, ուներ պարտավորություն ու պատասխանատվություն կանխելու ադրբեջանական անցակետի տեղակայումը, հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա։ Հետևաբար ՌԴ–ի գործողություններն այդտեղ պետք է լինեին շատ ավելի հասցեական։
Եվ այժմ Ադրբեջանը որպես փաստ արձանագրում է իր անցակետի գոյությունը և դա օգտագործելով փորձում է ճնշել Հայաստանին բանակցային գործընթացում
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։