https://armeniasputnik.am/20230529/2022tin-bjujei-ekamutnern-atshel-en-24-tvokvosvov-pashinjan-60305475.html
2022թ–ին բյուջեի եկամուտներն աճել են 24 տոկոսով. Փաշինյան
2022թ–ին բյուջեի եկամուտներն աճել են 24 տոկոսով. Փաշինյան
ՀՀ վարչապետը բյուջետային եկամուտների աճը պայմանավորում է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T11:05+0400
2023-05-29T11:05+0400
2023-05-29T11:10+0400
նիկոլ փաշինյան
եկամտահարկ
հայաստան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60302698_0:37:1600:938_1920x0_80_0_0_317848d4d8a51188b88e0f2c5a9e371d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. 2022թ–ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, ինչը 82 մլրդ–ով գերազանցել է պլանավորած ցուցանիշը, իսկ 2021թ–ի բյուջեի հարկային մասը գերազանցվել է 239 մլրդ դրամով։Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ բյուջետային եկամուտների աճը պայմանավորված է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։Շահութահարկի գծով վճարումները 2022թ–ին ավելի քան 3 անգամ գերազանցել են 2021թ–ի ցուցանիշը։ «2023թ–ի ապրիլ ամսին հավաքագրվել է 296.8 մլրդ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում` անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ։ ՀՀ–ում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել»,– ասաց Փաշինյանը։ Նշենք, որ ապրիլին, որպես կանոն, հարկային հավաքագրումները կտրուկ աճում են` պայմանավորված նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1d/60302698_126:0:1549:1067_1920x0_80_0_0_5b186eb207586a08bc2edb12ce0ebf9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եկամտահարկ, հայաստան, տնտեսություն
նիկոլ փաշինյան, եկամտահարկ, հայաստան, տնտեսություն
2022թ–ին բյուջեի եկամուտներն աճել են 24 տոկոսով. Փաշինյան
11:05 29.05.2023 (Թարմացված է: 11:10 29.05.2023) ՀՀ վարչապետը բյուջետային եկամուտների աճը պայմանավորում է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. 2022թ–ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, ինչը 82 մլրդ–ով գերազանցել է պլանավորած ցուցանիշը, իսկ 2021թ–ի բյուջեի հարկային մասը գերազանցվել է 239 մլրդ դրամով։
Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ բյուջետային եկամուտների աճը պայմանավորված է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։
«Չնայած եկամտային հարկի շարունակական նվազմանը՝ 2022թ–ին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ` ընդհանուր առմամբ` 522 մլրդ դրամ, իսկ 2018թ–ի համեմատ, երբ գործում էր եռաստիճան հարկային դրույքաչափ` 23-36 տոկոս՝ 181.2 մլրդ դրամով ավելի եկամտահարկ ենք մենք հավաքել։ Այսինքն` հարկերն իջեցրեցինք, բայց ավելի շատ հարկ ենք հավաքել»,– ասաց Փաշինյանը։
Շահութահարկի գծով վճարումները 2022թ–ին ավելի քան 3 անգամ գերազանցել են 2021թ–ի ցուցանիշը։
«2023թ–ի ապրիլ ամսին հավաքագրվել է 296.8 մլրդ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում` անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ։ ՀՀ–ում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ապրիլին, որպես կանոն, հարկային հավաքագրումները կտրուկ աճում են` պայմանավորված նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետով։