00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախօրեին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ադրբեջանը պետք է պարզաբանի, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները նշանակում են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,– հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունները, բայց տեքստը, որ հնչել է երեկ, ըստ վարչապետի շատ մոտ է պայմանավորվածությունից հրաժարվելուն։
«Ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,– ասաց նա։
Նախօրեին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, բոլոր պաշտոնյաներին էլ կոչ էր արել հրաժարվել պաշտոններից՝ անվանելով դա «միակ ճանապարհը, որով նրանք կարող են համաներում ստանալ»։
Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ Ղարաբաղում բնակվող հայերին վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ Ալիևը նաև սպառնացել է Լեռնային Ղարաբաղին ռազմական օպերացիայով։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձությունները այլ կերպ կզարգանան», - նշել էր նա։
Խաղաղության պայմանագիր հունիսի 1-ին չի ստորագրվի. ՀՀ-ն չի ստացել խմբագրման պատասխանը
Խոսելով հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպման մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Լրահոս
0